Բաժիններ՝

Փամբակում հեղուկ գազ տեղափոխող բեռնատարը բախվել է քարե պատնեշին. կցորդիչի հատվածը կողաշրջվել է

Այսօր՝ ապրիլի 29-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 11։00-ի սահմաններում Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին՝ Փամբակ գյուղի վարչական տարածքում 70-ամյա Վալերի Ա․-ն իր վարած «Iveco» մակնիշի հեղուկ գազ տեղափոխող կցորդիչով բեռնատարով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարե պատնեշին, ինչի հետևանքով կցորդիչի հատվածը կողաշրջվել է։

Shamshyan.com-ի տեղեկություններով, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։

Վթարի փաստով ՊԾ Լոռու մարզի գումարտակի 1-ին վաշտում փաստաթղթեր են ձևակերպվում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930