Մարդիկ քանդում են օձերի բները, իսկ օձերն էլ փորձում են գալ և հաստատվել մարդկանց տներում:
Այդ կետերից հատկապես անընդունելի է այն, որ զեկույցում նշված է, որ Հայ Առաքելական եկեղեցու բացառիկ ներկայությունը կարող է վնասել որոշ կրոնական փոքրամասնությունների ինքնասիրությունը:
Դիվանագետը հայտնել է, որ երեք անհայտ անձինք նրան ծեծի են ենթարկել, վերցրել նրա բբջայինը, տան բանալիներն ու փախուստի դիմել:
Տեղում պարզվել է, որ դպրոցի 4-րդ հարկում քամու հետևանքով կոտրվել են դասարանի ապակիները, շրջվել պատուհանները և քանդվել միջնապատը:
Հայոց ցեղասպանության հարյուրամյակին ընդառաջ ԱՄՆ-ում գործող «Փարոս» հիմնադրամը նախաձեռնել է մինչև 2015 թվականը իրագործել 100 ծրագիր, որոնցից մեկը՝ Հայաստանի որբ երեխաներին կոշիկներ նվիրելն է, այս մասին տեղեկացնում է «Ասպարեզ» օրաթերթը։
Աշխատանքում ներկայացված է, թե ինչպես հրեաները իրենց ձայնը բարձրացրեցին հայերի դեմ իրականացվող գազանաբարո քաղաքականության դեմ:
Երեւան-Իջեւան ավտոճանապարհին այսօր` օգոստոսի 17-ին 6.00-ի սահմաններում «Օպել» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց եւ բախվել կայանված «Կամազ 55-11» ավտոմեքենային:
Կ. Հովհաննիսյանը (ծնվ. 1950 թ.), միացնելով խանութի հոսանքը` հոսանքահարվել է: Վերջինս տեղափոխվել է Արմավիր քաղաքի բժշկական կենտրոն: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:
Խաչատուր Խաչատրյանը առաջին և երկրորդ կարգի այրվածքներով հոսպիտալացվել է Գյումրի քաղաքի Գյուլբենկյանի անվան բժշկական կենտրոն: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:
Ավելի վաղ «Աերոֆլոտ» ընկերությունից հայտնել էին, որ Ռեյկիավիկում գտնվող ուղևորների համար ուղարկվել է ռեզերվային ինքնաթիռ: Հաղորդվել էր նաև, որ ուղևորները չեն կարող Մոսկվա վերադառնալ առաջին ինքնաթիռով, քանի որ ավարտվել էր անձնակազմի աշխատանքային ժամը:
Ըստ բժիշկների` տուժածների առողջական վիճակը գնահատվել է բավարար:
Դատարանի հանդեպ անվստահություն է հայտնել 18 տոկոսը, իսկ 17 տոկոսը կարծում է, որ դատավճիռը կկայացվի «վերևների» պատվերով:
«Lonmin» հանքում խռովությունները ծագել են երկու արհմիությունների առերեսման արդյունքում, որոնք պայքարում են Մարիկանայի նկատմամբ վերահսկաողության համար: Հանքագործների ազգային միությունը (Հարավային Աֆրիկայի գլխավոր մասնագիտացված միությունը) եւ նրա երիտասարդ մրցակիցը` Հանքափորների եւ շինարարների ասոցացիան հերքում են տեղի ունեցած բռնությանը իրենց որեւէ մասնակցությունը: Իր հերթին «Lonmin» ընկերությունը հանքափորներինն սպառնացել է ազատել աշխատանքից, եթե նրանք 24 ժամվա ընթացքում չվերադառնան աշխատանքի:
Երևանի քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող պետական մանկապարտեզները խիստ ծանրաբեռնված են: Յուրաքանչյուր խմբում կա 30-45 երեխա, որոնց հետևում է ընդամենը 1 դաստիարակ և 1 դայակ: Եվ այն ծնողները, ովքեր ստիպված են իրենց երեխաներին մանկապարտեզ տանել, միշտ մտավախություն ունեն, որ իրենց երեխան ապահով վայրում չէ:
Սյունիքի մարզպետարանը ստեղծել է մասնագիտական հանձնաժողով, որը պետք է ծանոթանա երկրաշարժի հասցրած վնասներին:
Երևանյան լճի մոտակայքում, վիճաբանության ժամանակ, Աբրահամ Գ.-ն ձեռքերով ու ոտքերով հարվածներ է հասցրել իր գլխին և մարմնի տարբեր մասերին` պատճառելով վնասվածքներ:
ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության քննչական գլխավոր վարչությունում ավարտվել է քաղաքացի Ա. Վարդանյանի կողմից որպես ՊԵԿ աշխատակից ներկայանալու և այդկերպ խարդախությամբ խաշար գումարներ հափշտակելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Երկու վարչությունների տրամադրած վիճակագրական տվյալների միջև տարբերությունը կազմում է 5,025,192 մարդ:
Հայաստանում օրգանիկ գյուղմթերք ստանալը բարդ և անարդյունավետ աշխատանք է: Այդ կարծիքին են մեր զրուցակից գյուղացիներն ու «Ֆերմերային շարժում» հասարակական կազմակերպության նախագահ Սարգիս Սեդրակյանը:
Հողակտորների վարակվածությունը լուրջ խնդիր կարող է առաջացնել մարդու առողջության համար: Վարակները հանրապետության հողեր են ներթափանցում տարբեր միջոցներով: Երկիր ներթափանցած ոչ ախտահանված սերմերը, պարարտանյութերը, ոռոգման ջուրը տարատեսակ վարակների աղբյուր են հանդիսանում:
Միջադեպը տեղի է ունեցել երկրի հարավային Կանդահար նահանգի Շահ-Վալի-Կոտ շրջանում: Վթարի պատճառները ճշտվում եմ:
«Կա մի թերություն: Այս ծիրանը ձմերուկի պես է: Եթե չես ուտում սեզոնին` իր առավելությունը կորցնում է: Բայց ռուսի համար ի՞նչ տարբերություն, թե ո՞ր սեզոնի ծիրան են ուտում: Մեր աշնան ծիրանը դուրս են տանում, արտահանում են: Այստեղի մարդիկ չեն ուտում, մտածում են` սառեցված բերք է: Համ էլ, ամեն սեզոն իր միրգն ունի: Հայերը չեն ընդունում սեզոնից ուշացած մրգերը»,- ասաց Արտավազդ Գևորգյանը:
Փրկարարները տեղակայված են երկու հանրային լողափերում՝ յուրաքանչյուրում՝ 6 հոգի: Իսկ ինչ վերաբերում է մասնավոր լողափերին, պրն Մկրտչյանն ասաց, որ յուրաքանչյուր մասնավոր լողափ ինքը պետք է ունենա իր փրկարարը, սակայն փրկարարական ուժերը ևս անհրաժեշտության դեպքում հասնում են օգնության:
Նա ս/թ հուլիսի 31-ից հետախուզվում էր խարդախության և փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների պետհամարանիշեր կեղծելու, իրացնելու կամ օգտագործելու մեղադրանքով:
«Եթե 3000 դրամը քննարկման առիթ է հանդիսացել, ուրմեն սրա պատճառները հաստատ ուրիշ տեղ է պետք ման գալ: Ես չեմ կարծում, որ դա 3000 դրամի աղմուկ է»:
Օպերատիվ խումբը անմիջապես մեկնել է նշված հասցեով: Շենքի մոտ կանգնած է եղել աղբատար մեքենա: Նշված մուտքն ու հարակից տարածքը ստուգելով, օպերատիվ զրույցներ և այլ միջոցառումներ իրականացնելով ու կասկածելի ոչինչ չհայտնաբերելով` օպերատիվ խումբը վերադարձել է:
Հիմք ընդունելով «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքը, գործադիրը սահմանել է, որ Հաշվի օպերատոր կարող են դառնալ Հայաստանի տարածքում գտնվող բանկերը, ներդրումային ընկերությունները և ՀՀ փոստային կապի ազգային օպերատորը, որոնք բավարարում են նշված օրենքով, դրա հիման վրա ընդունված նորմատիվ իրավական ակտերով, ինչպես նաև մասնակիցների ռեեստրը վարողի կանոններով սահմանված պահանջները։
Տուժողին տրվել է դատաբժշկի ուղեգիր, սակայն նա հրաժարվել է ներկայանալ դատաբժշական փորձաքննության: Հանգամանքները պարզվում են, կատարվում է հետաքննություն:
Ինչպես հաղորդում է «ՌԻԱ նովոստին»՝ վկայակոչելով տեղի գործակալությունը, զինվորականները պարենամթերք էին տեղափոխում Պուլի Խումրիի ռազմաբազա:
«Սա ինձ հիշեցնում է 1997թ. նույն կառավարության ընդունած «Օդի հարկի» մասին որոշումը: Այսինքն՝ «օդից փող սարքելու» որոշումը: Ես՝ որպես քաղաքացի, կարծում եմ՝ վիրավորական է: Նրանց համար, կարծում եմ՝ 3000 դրամը չնչին գումար է, ուղղակի սա, իրոք, զզվելի է` ճղճիմ և ծիծաղելի որոշում»: