Եհովայի վկաների նոր «դեսանտ» Իջեւանում
aravot.am –ի փոխանցմամբ` օրերս Տավուշի մարզկենտրոն է ժամանել Եհովայի վկաների նոր խումբ: Նրանք թակում են իջեւանցիների դռները, քարոզչություն կատարում: Այդ խմբի անդամներից մեկը` 40-ն անց տարիք ունեցող սեւազգեստ մի տղամարդ իջեւանցիներին ասել է, որ ինքը մասնագիտությամբ դռնապան է, Իջեւան է եկել մասնագիտությամբ վարսավիր կնոջ հետ: Նա իջեւանցիներին հայտնել է , որ Տավուշի մարզկենտրոն եկած խումբը բաղկացած է 40 հոգուց: Նախկինում տեղեկացրել ենք, որ Իջեւանում առկա է Եհովայի վկաների մեծ խումբ, քարոզչությանը մասնակցում են նույնիսկ մանկահասակ երեխաներ: Իջեւանի բնակիչները հայտնել են, որ վերոհիշյալ տղամարդը բնակիչների շրջանում հայտարարել է , որ իրենց կրոնական ուղղության անդամները եվրոպական երկրներ մեկնելիս այդ երկրների դեսպանատներում մուտքի վիզայի հետ կապված խնդիրներ չեն ունենում:
Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում: