
Երևանում թիվ 89 երթուղին սպասարկող մարդատար ГАЗель-ը բախվել է աղբատարին

shamshyan.com –ի փոխանցմամբ` նոյեմբերի 10-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:00-ի սահմաններում ГАЗель մակնիշի 0125 Տ համարանիշի ավտոմեքենայի վարորդը Ազատամարտիկների (նախկին Դիմիտրով) փողոցում բախվել է ճանապարհի աջ մասում կայանված Երևանի բնակիչ, 39-ամյա Արտաշես Չագրադյանին պատկանող Зил 130 մակնիշի 905 ԼD 61 համարանիշի ավտոմեքենային: Վթարի հետևանքով բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան:
Ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում: