ՌԴ-ն չի պլանավորում դուրս գալ ՕՊԵԿ+-ից. Պեսկով
Ռուսաստանը չի պլանավորում դուրս գալ ՕՊԵԿ+-ից: Այս մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հաղորդում է Ինտերֆաքս-ը:
Լրագրողների հետ շփման ընթացքում Պեսկովին խնդրել են նաև հաստատել, որ ԱՄԷ-ի դուրս գալը ՕՊԵԿ+-ից չի նշանակում միավորման աշխատանքի ավարտ։
«Մենք կցանկանայինք հուսալ դրան, իհարկե: Սա աշխատանքի շատ կարևոր ուղղություն է, որն առանձնապես կարևոր է ներկայիս պայմաններում, երբ էներգետիկ շուկաները, մեղմ ասած, փոթորկված են»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը:
Նա ընդգծել է, որ սա ձևաչափ է, որը թույլ է տալիս էապես նվազեցնել տատանումները էներգետիկ շուկաներում և կայունացնել այդ շուկաները:
ՌԴ նախագահի մամուլի քարտուղարի այլ հայտարարություններ.
Պուտինը երեքշաբթի օրը մի քանի անգամ զեկույցներ է ստացել ԱԻ նախարարից՝ Տուապսեում տիրող իրավիճակի վերաբերյալ:
ԱԻ նախարարը տեղում վերահսկում է Տուապսեին ուկրաինական անօդաչուների հարվածների հետևանքների վերացումը, միջոցներ են ձեռնարկվում:
Պուտինն այսօր բանակցություններ կվարի Կոնգոյի նախագահի հետ, բացի այդ՝ Ռուսաստանի առաջնորդը նախատեսել է միջազգային հեռախոսազրույց:



