Բաժիններ՝

Վարդան Պետրոսյանը ոչ արագ է վարել, ոչ ալկոհոլ է օգտագործած եղել, ոչ էլ քնել է ղեկին. փաստաբան

Եղվարդ-Երեւան ճանապարհին հոկտեմբերի 20-ին վթարի ենթարկված հայտնի դերասան Վարդան Պետրոսյանն այժմ գտնվում է «Դատապարտյալների հիվանդանոցում», փաստաբանն այսօր կայցելի նրան: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է  Փաստաբանական դպրոցի տնօրեն, դերասանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը:

Նա այժմ ուղեւորվել է Կոտայքի մարզի դատախազի մոտ, որպեսզի տեսնի, թե ինչ է եղել ձերբակալման որոշումը փոխելու իր բողոքի պատասխանի հետ, որը թեեւ պատրաստ էր օրեր առաջ, բայց նրան դեռ չեն փոխանցել:

Փաստաբանը դիմումներ է գրել նաեւ Մարդու իրավունքների պաշտպանին, մի շարք եվրոպական կառույցներին, ինչպես նաեւ Ֆրանսիայի դեսպանատուն: Նա նշել է, որ կալանավորման որոշումը պայմանավորել են այն հանգամանքով, թե Վարդան Պետրոսյանը չի տվել իր ֆրանսիական անձնագիրը, մինչդեռ այդ անձնագիրը Ֆրանսիայի պետության սեփականությունն է, ինչպես ՀՀ անձնագիրը՝ ՀՀ-ինը, եւ դա անօրինական պահանջ է:

Նիկոլայ Բաղդասարյանը դիմել է նաեւ միջազգային հեղինակավոր կազմակերպություններին՝ ստանալու վթարի մասին եզրակացություն, այժմ մասնագետները աշխատում են, եւ եթե եղանակային պայմանները թույլ տան, շուտով հանրությանը կներկայացնեն վթարի մասին ողջ իրականությունը՝ 3D մոդելավորված տարբերակի միջոցով:

«Այս գործին ամենամեծ վնասը տվել են քննչական մարմինները: Ես 99 տոկոսով գիտեմ՝ ոնց է դեպքը եղել եւ կարող եմ դա ապացուցել, այդ մասին գիտի նաեւ Վարդանը եւ տուժող մյուս ընտանիքը: Շատ ցավալի է որ երկու երեխա մահացել են: Առայժմ կարող եմ նշել, որ գործով հիմնավորվել է, որ Վարդան Պետրոսյանը ոչ արագ է վարել, ոչ ալկոհոլ է օգտագործած եղել, ոչ էլ քնել է ղեկին: Բայց նախաքննական մարմինը ապօրինի ձերբակալել է Վարդանին՝ չունենալով որոշակի հանգամանքներ, նախաքննական մարմինը չի հասկացել՝ ինչ հետագա քայլեր կարող են լինել այս գործով, հետո, երբ ի հայտ է եկել այս ամբողջը, փորձել են ինչ-որ մի ձեւ արդարացնել ձերբակալումը: Սկզբից ձերբակալել են, հետո նոր են ապացույցներ են ձեռք բերել, բայց երբ տեսել են, որ այդ ապացույցները այլ բան են ցույց տալիս, հրաժարվել են դրանք մեզ տրամադրել:

Մանրամասները կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս