Բաժիններ՝

Վարդան Պետրոսյանին կալանավորելու՝ դատավորի ներկայացրած 4 տող հիմքը որևէ օրենսգրքում գոյություն չունի. փաստաբան

Եղվարդ-Երևան ճանապարհին հոկտեմբերի 20-ին տեղի ունեցած վթարի մասնակից դերասան Վարդան Պետրոսյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու որոշման՝ դատավորի ներկայացրած 4 տող հիմքը քրեական դատավարության որևէ օրենսգրքում չկա: Այս մասին Tert.am-ին ասել է դերասանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը:

Նշենք, որ նա երեկ ասել էր, որ դատական նիստն ընթանում է դեպի Վարդան Պետրոսյանին չկալանավորելու ուղղությամբ: Իսկ հարցին, թե ինչպե՞ս ստացվեց, որ վերջում դատավորը կալանավորելու որոշում կայացրեց, փաստաբանը պատասխանեց. «Դատական նիստի ժամանակ քննիչը ներկայացրեց Վարդան Պետրոսյանին կալանավորելու իրավական հիմքերը, և դատավորը կետ առ կետ անդրադարձավ բոլոր հիմքերին: Արդյունքում քննիչը դատական նիստի ժամանակ 5 հիմքից 4-ից հրաժարվեց՝ թողնելով միայն մեկ հիմք, այն է՝ Վարդան Պետրոսյանի մոտ էր գտնվում Ֆրանսիայի քաղաքացիության իր անձնագիրը, ինչը էլ նրան կալանավորելու հիմք կարող էր հանդիսանալ: Նիստի ժամանակ Վարդան Պետրոսյանը անձնագիրը հանձնեց քննիչին, այնուհետև հարցադրում եղավ, թե կա՞ն արդյոք այլ հիմքեր, և քննիչն ասաց, որ այլ հիմքեր չունեն կալանավորելու»:

Հարցին, թե արդյոք նա ինչ-որ ենթատեքստ տեսնու՞մ է դատավորի որոշման մեջ, փաստաբանը պատասխանել է. «Ենթատեքստ չեմ տեսնում, տեսնում եմ, որ դատավորը մի որոշում է գրել, որտեղ որևէ հիմք չկա և եզրահանգում է կատարել, որ պետք է Վարդան Պետրոսյանը երկու ամիս գտնվի կալանքի տակ: Ու դա այն մարդն է կայացնում, որ խորհրդատվական սենյակ մտնելուց առաջ ասում է՝ «Մենք որևէ իրավական հիմք չունենք կալանավորելու»»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս