«Ամենատարօրինակն ու արտառոցը ընտրողների թիվն է». Նաիրա Զոհրաբյանը՝ Արարատում ընթացող ընտրությունների մասին
«Ամենատարօրինակն ու արտառոցը ընտրողների թիվն է, այս պահի դրությամբ մոտավոր 7800 ընտրող է եղել, սա աննախադեպ թիվ է, էսպիսի բան ուղղակի լինել չի կարող, տպավորությունն այնպիսին է, որ Արարատը Հայաստանից կտրված մի առանձին կղզյակ է՝ ժողովրդավարության, բերրիության մի տարածաշրջան, որտեղից ոչ մի արտագաղթ չի եղել, եւ ես չեմ զարմանա, որ մինչեւ քվեարկության ավարտը, այսինքն՝ մինչեւ 20:00, 13 200 բոլոր ընտրողներն էլ ընտրեն»,- «Առավոտ»-ին ասել է ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը` անդրադառնալով Արարատի քաղաքապետի ընտրություններին:
Ըստ նրա՝ ընտրողների այս թիվը բավականաչափ մտահոգիչ է: Ընտրախախտումների մասին նա ասել է. «Մենք պարբերաբար զանգեր ենք ստանում, դեռ երկու օր առաջ հանրահավաքում ես ասացի, որ մենք լրջագույն մտահոգություն ունենք, որ հանձնարարված է մարդկանց, որ քվեարկությունը նկարեն եւ դրա դիմաց վճարվեն: Այսօր արդեն նման դեպք եղավ: Ինքը ընդունեց իր մեղքը, իհարկե շատ զավեշտալի մեկնաբանություն հնչեց, որ հուշ է պահել իր քվեարկությունը: Պետք է ենթադրել, որ Հանրապետականի թեկնածուն Ջոն Լենոնը, Մաքարտնին է: Մի քանի ահազանգեր են եղել քաղաքացների կողմից, որ իրենց հասցեի վրա տեսել են այլոց գրանցումներ: Դրանք բոլորն արձանագրված են»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում: