«Բարգավաճ Հայաստան» կուսակցության թիմակիցների հետ քննարկել ենք «Առաջարկ Հայաստանին» նախընտրական ծրագրի հիմնական դրույթներն ու առաջիկա քայլերը. Ծառուկյան
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության թիմակիցների հետ քննարկել ենք «Առաջարկ Հայաստանին» նախընտրական ծրագրի հիմնական դրույթներն ու առաջիկա քայլերը։ Այս մասին գրել է Գագիկ Ծառուկյանը:
«Ինչպես ավելի վաղ հայտարարել էինք, առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցում ենք «Առաջարկ Հայաստանին» ծրագրով, որը ձևավորվել է քաղաքացիների առաջարկների հիման վրա՝ փորձառու մասնագետների մասնակցությամբ։
Ծրագիրը ներառում է երկրի զարգացման հիմնական ուղղությունները՝ անվտանգությունից և պաշտպանության համակարգից մինչև տնտեսության զարգացում և սոցիալական ոլորտի բարելավում»,-գրել է նա:



