
Ժամը 14.00-ի դրությամբ Արարատում ընտրություններին մասնակցել է ընտրողների 44,86 տոկոսը

Ըստ ԿԸՀ տվյալների`Արարատի մարզի Արարատ համայնքում անցկացվող արտահերթ ընտրությունների քվեարկության մասնակիցների թիվը, ժամը 14.00-ի դրությամբ, 5930 կամ 44.86 % է (քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների թիվը` 13218): Նշավան համայնքում ժամը 14.00-ի դրությամբ քվեարկության մասնակիցների թիվը 392 կամ 25.11 % է (քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների թիվը` 1561):
Հիշեցնենք, որ Արարատում քաղաքապետի պաշտոնի համար պայքարում են ԲՀԿ-ից Սամվել Բարսեղյանը եւ ՀՀԿ-ից՝ Հայկ Հայկյանը: