
Ստորագրահավաք` ի պաշտպանություն Վարդան Պետրոսյանի

pastinfo.am –ի փոխանցմամբ` այսօր, ժամը 17:00-ից, Թամանյանի արձանի մոտ մի խումբ ակտիվիստներ ստորագրավաք են նախաձեռնել ի պաշտպանություն կալանավորված Վարդան Պետրոսյանի: «Մենք աջակցում ենք Վարդան Պետրոսյանին» Ֆեյսբուքյան խմբի նախաձեռնած ստորագրագավաքի նպատակն է կանխել ճանաչված դերասանի նկատմամբ սանձազերծված նվաստացուցիչ գործողությունները: «Խնդրում ենք անհապաղ ուշադրություն դարձնել Վարդան Պետրոսյանի ապօրինի կալանավորման հարցին եւ Ձեր իրավասության սահմաններում անել հնարավորը նրան փրկելու այս իրավիճակից: Վարդան Պետրոսյանի կարիքն ունի մեր երկիրը, մենք եւ հատկապես մեր մշակույթը եւ չենք կարող հանդուրժել որեւէ ստոր արարք նրա նկատմամբ: Լիահույս ենք, որ ամենասեղմ ժամկետներում կզբաղվեք սիրված եւ ճանաչված արտիստի հարցով, ով այժմ վատառողջ է եւ շտապ օգնության կարիք ունի»,- ասված է ֆեյսբուքյան խմբի անդամների կողմից ՀՀ օմբուդսմենին հղած բաց նամակում: Թեև ստորագրահավաքը նախատեսված էր ավարտել 19:00-ին, սակայն, դրա նախաձեռնողները նշել են, որ մի շարք քաղաքացիների խնդրանքով, այն որոշվել է դեռ շարունակել: Կազմակերպիչները չեն բացառել, որ ստորագրահավաքը նաև հետագա օրերին շարունակելու որոշում կկայացվի:
Ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում: