
Սպասվում է փոփոխական եղանակ

Նոյեմբերի 11-ին հանարպետության արևելյան շրջաններում, 12-ին`առանձին շրջաններում հնարավոր են թույլ տեղումներ,13- 15-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: Քամին հյուսիս-արևելյան 3-8 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 13-ին կբարձրանա 1-2 աստիճանով:
Երեւանում նոյեմբերի 12-ին կդիտվի ամպամածություն, տեղումների հավանականությունը փոքր է, 11-ին, 13-15-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ:Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 13-ին Երեւանում կբարձրանա 1-2 աստիճանով եւ ցերեկները կդիտվի 16 աստիճան տաքություն: