Խաբի Ալոնսոն «Չելսիի» մարզչի պաշտոնի երեք թեկնածուներից մեկն է
Իսպանացի մարզիչ Խաբի Ալոնսոն հանդիսանում է այն երեք մարզիչներից մեկը, ում «Չելսին» դիտարկում է թիմի նոր գլխավոր մարզչի պաշտոնում: Այս մասին հաղորդում է The Sun-ը:
Աղբյուրի համաձայն, Ալոնսոյից բացի, լոնդոնյան ակումբը հետաքրքրություն է ցուցաբերում նաև «Ֆուլհեմի» գլխավոր մարզիչ Մարկ Սիլվայի և Անդոնի Իրաոլայի նկատմամբ, ով մրցաշրջանի ավարտին կհեռանան «Բորնմութից»։ Ըստ որոշ տեղեկությունների՝ «Չելսին» պլանավորում է բանակցություններ վարել երեքի հետ էլ։
Ալոնսոյի վերջին աշխատավայրը եղել է «Ռեալ Մադրիդը»։ Իսպանացին «Արքայական ակումբը» գլխավորել է 2025 թվականի ամռանից մինչև 2026 թվականի հունվարը։ Ավելի վաղ «Չելսին» գլխավոր մարզչի պաշտոնից ազատել էր Լիամ Ռոսենյորին։



