
Արվեստագետները բերման են ենթարկվել Շանթ Հարությունյանի պատկերով գրաֆիտիի համար

«Արտ լաբորատորիա» արվեստագետների խմբի անդամներ Արա Պետրոսյանին, Կարեն Օհանյանին, Էդգար Ամրոյանին և Արթուր Պետրոսյանին այսօր երեկոյան Սահմանադրական դատարանի մոտից բերման են ենթարկել Արաբկիրի ոստիկանության բաժին, տեղեկացնում է epress.am-ը: Բերման ենթարկվելու պահին նրանք Շանթ Հարությունյանի պատկերով գրաֆիտիի վրա են աշխատելիս եղել: