
Վթար՝ Սարալանջի փողոցում

Նոյեմբերի 10-ին, ժամը 12.56-ին ահազանգ է ստացվել, որ Սարալանջի փողոցում՝ երկաթգծի մոտ, տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Դեպքի մասին տեղյակ են պահվել ճանապարհային ոստիկանության և «1-03» ծառայության աշխատակիցները: Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում, Սարալանջի փողոցի թիվ 237 տան մոտ, «Ֆոլկսվագեն» մակնիշի 35TO022 պ/հ ավտոմեքենան (վարորդ Ա.Վարդանյան ծնվ. 1985թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բարձրացել ճանապարհի արգելապատնեշի վրա. դեպքի վայրում տուժածներ չկան: