
Մասիս-Սայաթ-Նովա ավտոճանապարհին վագոն է այրվել

Հունվարի 12-ին, ժամը 17.43-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Մասիս-Սայաթ-Նովա ավտոճանապարհին՝ երկաթի ընդունման բազայում, այրվում է դատարկ վագոն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 18.16-ին, մարվել՝ 18.38-ին: Այրվել է վագոնի ջերմամեկուսիչ շերտը և պլաստմասսե թափոններ մոտ (30 քմ):
Արտակարգ իրավիճակների նախարարություն