Գերմանիայի կանցլերը պետք է ավելի շատ ժամանակ հատկացնի Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմի ավարտին և իր երկրի խնդիրների լուծմանը․ Թրամփ

Գերմանիայի կանցլերը պետք է ավելի շատ ժամանակ հատկացնի Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմի ավարտին, որում նա բացարձակապես անարդյունավետ է աշխատել, այս մասին գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ պատասխանելով Գերմանիայի կանցլեր Մերցի քննադատությանը։

«Նա պետք է ավելի շատ ժամանակ հատկացնի իր երկրի խնդիրների լուծմանը, մասնավորապես՝ ներգաղթի և էներգետիկայի ոլորտներում, և ավելի քիչ ժամանակ հատկացնի նրանց, ովքեր վերացնում են իրանական միջուկային սպառնալիքը, այդպիսով աշխարհը, այդ թվում՝ Գերմանիան, ավելի անվտանգ դարձնելով»,-գրել է ԱՄՆ նախագահը։

Մերցը նախկինում հայտարարել էր, որ Իրանի ղեկավարությունը «նվաստացնում է» Միացյալ Նահանգներին, որը պատերազմից դուրս գալու ռազմավարություն չունի։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930