Գերմանիան և Իսրայելը կոչ են արել Պերուի նախագահին հետ վերցնել հրեաների մասին իր արտահայտությունները
Պերուում Գերմանիայի և Իսրայելի դեսպանատները կոչ են արել երկրի նախագահ Խոսե Մարիա Բալկասարին հետ վերցնել Երկրորդ համաշխարհային պատերազմում հրեաների դերի մասին իր հայտարարությունները, ասվում է դիվանագիտական առաքելությունների համատեղ հայտարարության մեջ։
«Մենք ակնկալում ենք, որ նախագահ Բալկասարը հետ կվերցնի իր հայտարարությունները»,- ասվում է Իսրայելի և Գերմանիայի դեսպանների կողմից ստորագրված և Պերուում Իսրայելի դեսպանատան կողմից հրապարակված համատեղ փաստաթղթում։
Դիվանագիտական ներկայացուցչությունները նշել են, որ այն պնդումը, թե իբր հրեաները վերահսկում են Գերմանիայի առևտրային և բանկային համակարգը և «մղել» են» երկիրը պատերազմի, «աբսուրդային է և պատմականորեն անհիմն», ինչպես նաև վիրավորում է նացիզմի միլիոնավոր հրեա զոհերի հիշատակը։



