Թուրքիան ուսումնավարժական ինքնաթիռներ կմատակարարի Իսպանիային

Իսպանիայի մայրքաղաք Մադրիդում՝ «Airbus»-ի «Getafe» գործարանում ստորագրվել է թուրքական «TUSAŞ» ռազմարդյունաբերական ընկերության արտադրած «HÜRJET» ռեակտիվ ուսումնական ինքնաթիռների Իսպանիա արտահանման վերաբերյալ համաձայնագիր։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Փաստաթուղթը ստորագրել են Թուրքիայի ռազմարդյունաբերության վարչության ղեկավար Հալուք Գյորգյունը, Իսպանիայի պաշտպանության նախարարության սպառազինության գլխավոր տնօրինության ներկայացուցիչ ծովակալ Անիսետո Ռոսիկեն, «Airbus Defence and Space»-ի ներկայացուցիչ Ժան Բրիս Դյումոնը, ինչպես նաև «TUSAŞ»-ի և թուրքական կողմի այլ պաշտոնյաներ։

Ծրագրի շրջանակում ինքնաթիռների մի մասը կարտադրվի Թուրքիայում և կմատակարարվի Իսպանիային, իսկ մյուս մասը՝ Իսպանիայում՝ տեղական արտադրողների մասնակցությամբ։

Ըստ իսպանական կողմի՝ «HÜRJET»-ները նախատեսված են փոխարինելու ներկայում օգտագործվող «F-5» ուսումնական ինքնաթիռներին։ Առաջին մատակարարումները նախատեսվում են 2028-ից, իսկ մինչև 2035-ը Իսպանիայի սպառազինությունում նախատեսվում է ունենալ ընդհանուր 30 ինքնաթիռ։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930