ԵՄ-ն արագ մեծացնում է ռազմական ծախսերը՝ զորքերի մի մասը դուրս բերելու ԱՄՆ-ի պլանների ֆոնին. Եվրահանձնաժողով
ԵՄ անդամ պետություններն աննախադեպ տեմպերով մեծացնում են ռազմական ծախսերը՝ Գերմանիայում իր ներկայությունը կրճատելու ԱՄՆ-ի պլանների ֆոնին: Այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի ներկայացուցիչ Անիտա Հիփերը Բրյուսելում կայացած ճեպազրույցի ժամանակ:
«Մենք աննախադեպ արագությամբ մեծացնում ենք ռազմական ծախսերը: Այսպես, 2023 թվականի համեմատությամբ Գերմանիան 2026 թվականին ռազմական ոլորտում ներդրել է 100 միլիարդ եվրոյով ավելի, իսկ 2029 թվականին այդ ծախսերը կավելանան 152 միլիարդ եվրոյով, այսինքն՝ երեք անգամ՝ 2023 թվականի համեմատությամբ», – Հիփերի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը։
Այսպես է նա մեկնաբանել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի այն հայտարարությունը, որ Վաշինգտոնը մտադիր է շուտով որոշում կայացնել Գերմանիայում իր ռազմական ներկայությունը կրճատելու մասին:
«Մեր երկարաժամկետ դիրքորոշումն այն է, որ Միացյալ Նահանգները Եվրոպայի անվտանգության ապահովման հարցերում առանցքային գործընկեր է: Մենք կարծում ենք, որ ամերիկյան զորքերի ներկայությունը Եվրոպայում նաև համապատասխանում է Միացյալ Նահանգների շահերին՝ պաշտպանելու իր գլոբալ դերն աշխարհում», – ընդգծել է Հիփերը:



