Դատարանը մերժեց Սամվել Կարապետյանի խնդրանքը՝ թույլ տալ այցելել Լոռի՝ հոր գերեզմшնին

Հակակոռուպցիոն դատարանն այսօր մերժեց «Ուժեղ Հայաստան»-ի առաջնորդ Սամվել Կարապետյանի խնդրանքը՝ թույլատրել այցելել Լոռու մարզ՝ հոր գերեզմանին։ Այս մասին փոխանցում է Ազատությունը:

Դատարանն ասաց՝ որքան էլ հարցը բարոյական տեսանկյունից կարևոր է, դատավորը սահմանափակված է օրենքով, Սահմանադրությամբ։ Ասաց՝ փաստաբան Արամ Վարդևանյանի միջնորդությունը հիմնավորված չէ։

Այս մերժումից հետո փաստաբանները նոր միջնորդություն ներկայացրեցին՝ առաջարկելով տնային կալանքը վերացնել ու կիրառել վարչական հսկողություն, որ Կարապետյանը կարողանա ազատ տեղաշարժվել ու մեկնել Լոռու մարզ։

Նախորդ նիստին դատարանը երկարաձգել էր Կարապետյանի տնային կալանքը ևս երեք ամսով։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930