
Տրանսպորտի վարչության պետի որդու ավտոմեքենայում հայտնաբերվել է դանակ և թմրանյութ. shamshyan.com

shamshyan.com-ի փոխանցմամբ` ոստիկանության Կենտրոնական բաժնի Մարաշի բաժանմունքում հետաքննիչ Հայկ Ներսիսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում՝ հունվարի 11-ին Երևանում տեղի ունեցած միջադեպի փաստով:
Ոստիկանության Մարաշի բաժանմունքի աշխատակիցները օպերատիվ տվյալներ են ստանում, որ նույն օրը ժամը 14:30-ի սահմաններում Վարդանանց 78 հասցեի դիմաց գտնվող «Շին-Թրեյդ» ՍՊԸ տոնավաճառում վիճաբանություն էր տեղի ունեցել Երևան քաղաքի Աթոյան փողոցի բնակիչ 23-ամյա Անդրանիկ Սարգսյանի և ոմն Դավիթի միջև, որի ժամանակ Դավիթն իրեն պահել է քաղաքացիների նկատմամբ անհարգալից և դիմել փախուստի:
Մարաշի բաժանմունքի ոստիկանները պարզել են, որ ոմն Դավիթը հանդիասանում է Դավիթաշեն 4-րդ թաղամասի 2/Բ շենքի բնակիչ, 28-ամյա Դավիթ Նավասարդյանը:
Մանրամասները այստեղ`