Բաժիններ՝

Իրանում հակամարտության վերսկսումն աղետալի կլինի Մերձավոր Արևելքի համար․ ԿԽՄԿ նախագահ

Ռազմական գործողությունների վերսկսումն Իրանում և ամբողջ տարածաշրջանում կործանարար հետևանքներ կունենա միլիոնավոր քաղաքացիական անձանց համար։ Ինչպես տեղեկանում ենք France 24-ից, այս մասին հայտարարել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) նախագահ Միրյանա Սպոլյարիչը Թեհրան կատարած այցի ժամանակ։

«Վեց շաբաթ տևած մարտական ​​գործողություններն Իրանը և ամբողջ Մերձավոր Արևելքը ներքաշել են պատերազմի մեջ, որը կործանարար է եղել քաղաքացիական բնակչության և այն ենթակառուցվածքների համար, որոնցից կախված է նրանց գոյատևումը: Ցանկացած վերադարձ այս ինտենսիվության և մասշտաբի հակամարտության աղետալի կլինի միլիոնավոր մարդկանց համար», – ասել է Սպոլյարիչը։

ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ին հարձակում են սկսել Իրանի դեմ, որն էլ պատասխան հարվածներ է հասցրել Իսրայելին և տարածաշրջանում ամերիկյան օբյեկտներին։

Ապրիլի 8-ին հաստատվել է երկշաբաթյա հրադադար, որի ժամկետը լրանալուց առաջ ԱՄՆ նախագահը հայտարարել է այն անորոշ ժամկետով երկարաձգելու մասին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930