Բաժիններ՝

Ոստիկանությունը հաստատել է Հենրիկ Նավասարդյանի որդու մասնակցությամբ միջադեպը

ՀՀ Ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից «Փաստինֆո»-ի հարցին ի պատասխան հաստատել են տեղեկություններն այն մասին, որ երեկ` հունվարի 11-ին, Երեւանի Գնունի փողոցի շինանյութի շուկայում Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասրադյանի որդին` Դավիթ Նավասարդյանը վիճաբանել է մեկ այլ անձի հետ:

Ոստիկանությունից հաստատել են նաև, որ Դ.Նավասարդյանին  պատկանող «Պորշ կայեն» մակնիշի ավտոմեքենայի միջից հայտնաբերվել է թմրանյութ հիշեցնող զանգված:

«Մեքենայի զննությամբ հայտնաբերվել է դեղնականաչավուն զանգված»,- հայտնել են Ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հավելելով, թե ինչ է իրենից ներկայացնում հիշյալ զանգվածը, պարզ կդառնա միայն  փորձաքննության ավարտից հետո:

Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031