Սերժ Սարգսյանը՝ որպես Սարգսյան-Քոչարյան «հաշտարար». galatv.am
ՀՀ նախագահի նախկին թեկնածու, ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանի հարցազրույցը ԳԱԼԱ-ին:
-Պարո՛ն Մելիքյան, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ անցած տարեվերջի հարցազրույցը եւ դրան հաջորդած պատասխանները տարբեր մեկնաբանությունների արժանացան:
Նախ ի՞նչ եք կարծում, ի՞նչ էր ակնարկում ՀՀ երկրորդ նախագահ Ռ. Քոչարյանը եւ, ըստ էության, ո՞ւմ էր ուղղված նրա տարեվերջյան հարցազրույցը:
-Կարծում եմ, որ պարոն Քոչարյանն իր ասելիքը միանգամայն հստակ և ուղիղ է ասել՝ առանց ակնարկների: Իր ասածն այն էր, որ Տիգրան Սարգսյանը ապիկար վարչապետ է և փորձում է սեփական ձախողումների համար պատասխանատվությունը բարդել Ռոբերտ Քոչարյանի վրա: Այն ուղղված էր բոլորիս:
-Պարոն Մելիքյան, «փոխհրաձգությունը» ի՞նչ դաշտում է «Տիգրան Սարգսյան-Ռոբերտ Քոչարյա՞ն, թե՞…
-Ինչպես միշտ, փոխհրաձգությունը տարվում է մեր հանրությանն ապակողմնորոշելու դաշտում և միանգամայն անվտանգ է այն նախաձեռնող կողմերի համար: Բանն այն է, որ երկուսն էլ գիտեն, թե որ գործոններն էին նպաստել իրականում Հայաստանում Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման երկրորդ շրջանի շինարարական բումի առաջացմանը: Պարոն Քոչարյանն իրավացի է՝ ասելով, որ բումը եղել է, պարոն Սարգսյանն էլ, կարծում եմ, լավ իմանալով այդ բումի էությունը և այսօր, և այն ժամանակ, գերադասել է շրջանցել սուր անկյուններն ու իր հակափաստարկները կառուցել հայտնի տնտեսագիտական տեսությունների շարքային քաղաքացու համար մշուշոտ թեզերի հիման վրա: Այստեղ չեմ անդրադառնա Երևանի կենտրոնի վերակառուցման գործընթացին, որի արդյունքում տեղի հնաբնակներից շատերը իրենց մաշկի վրա զգացին հայրենի իշխանությունների «հոգատար ձեռքի» շոյանքը, իսկ հին Երևանից բան չմնաց, հակառակ այն այլ տեղում վերաշինելու վերաբերյալ տված խոստումին:
Մանրամասները այստեղ`