
Արամ Ղարաբեկյանը կհուղարկավորվի Հայաստանում

Հայաստանի անվանի դիրիժոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Արամ Ղարաբեկյանը ընտանիքի ցանկությամբ կհուղարկավորվի Հայաստանում:
Այս պահին հարազատները ԱՄՆ-ում զբաղվում են անվանի դիրիժորի աճյունի տեղափոխման հարցերով: Ըստ ամենայնի, դիրիժորի մահվան կապակցությամբ կստեղծվի կառավարական հանձնաժողով:
Հիշեցնենք, որ 58-ամյա Արամ Ղարաբեկյանը երկու օր առաջ հանկարծամահ է եղել ԱՄՆ-ում, ուր նախօրեին մեկնել էր Հայաստանից: