ԱՄՆ միջամտությամբ ազատ է արձակվել Թուրքիայում ձերբակալված Իսրայելի նախկին զինծառայողը

Իսրայելական մամուլում տարածվող պնդումների համաձայն՝ Ջեսիկա Բախարը, ով միաժամանակ Թուրքիայի և Իսրայելի քաղաքացի է, Իսրայելի բանակում ծառայելու համար Թուրքիայում ձերբակալվել է։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Բախարը մեղադրվել է առանց թույլտվության օտար երկրի բանակում ծառայելու մեջ և վերջինիս նկատմամբ ի սկզբանե կիրառվել է տնային կալանք։

Լրատվամիջոցների տեղեկություններով՝ ԱՄՆ-ի դիվանագիտական միջամտություններից հետո նա ազատ է արձակվել և տեղափոխվել Իսրայել։ Իսրայելական մամուլում նշվում է, որ Բախարի գործը կապված է սոցիալական ցանցերում տարածված ծառայողական լուսանկարների և անձնական տվյալների հրապարակման հետ։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930