Հայտնի են երեք թեկնածուներ, որոնք կարող են գլխավորել «Ռեալ Մադրիդը»
Գերմանացի Յուրգեն Կլոպը և պորտուգալացի Ժոզե Մոուրինիոն «Ռեալ Մադրիդի» նոր գլխավոր մարզչի պաշտոնի հիմնական հավակնորդներն են: Այս մասին El Chiringuito TV-ի եթերում հայտնել է լրագրող Ժոզե Պեդրոլը: Աղբյուրի համաձայն՝ ակումբը դիտարկում է նաև Դիդիե Դեշամի թեկնածությունը, ով ներկայումս մարզում է Ֆրանսիայի ազգային հավաքականը։
Ըստ տեղեկությունների՝ «Ռեալ Մադրիդը» դեռևս կապ չի հաստատել այս թեկնածուներից որևէ մեկի հետ։



