«Ռեալը» բանակցություններ է վարում Թոնի Կրոսի հետ
«Ռեալ Մադրիդը» բանակցություններ է վարում նախկին խաղացող Թոնի Կրոսի հետ՝ նրան նոր կարգավիճակով ակումբ վերադարձնելու վերաբերյալ: Ինչպես հաղորդում է The Athletic-ը, 36-ամյա գերմանացին կարող է պաշտոն զբաղեցնել մարզական բաժնում: Ակնկալվում է, որ Կրոսը կմասնակցի թիմի պլանավորմանը, կներկայացնի ակումբի շահերը և թիմին աջակցություն կցուցաբերի մարզումների ժամանակ։
վերադառնալու դեպքում Կրոսը սերտորեն կհամագործակցի նախագահ Ֆլորենտինո Պերեսի, գլխավոր տնօրեն Խոսե Անխել Սանչեսի և գլխավոր սկաուտ Խունի Կալաֆատի հետ: Ակումբը գնահատում է խաղացողի փորձը և հեղինակությունը, ով գրեթե երկու տարի առաջ թոշակի անցավ: Չնայած «Ռեալ Մադրիդի»՝ Եվրո 2024-ից հետո նրա պայմանագիրը երկարաձգելու ցանկությանը, կիսապաշտպանը որոշեց կենտրոնանալ իր ընտանիքի և ակադեմիայի վրա։
Կրոսը «Ռեալ Մադրիդում» խաղացել է 2014-ից 2024 թվականներին: Մադրիդում անցկացրած 10 տարիների ընթացքում գերմանացի կիսապաշտպանը նվաճել է 22 գավաթ, այդ թվում՝ Լա Լիգայի չորս տիտղոս և Չեմպիոնների լիգայի հինգ գավաթ:



