Արմավիրի մարզի Գետաշեն գյուղում գտնվող «Արմավիրշին» ՍՊԸ-ի տարածքում աշխատանքներ կատարելու ժամանակ մահացել է նույն գյուղի բնակիչ, 33-ամյա Գառնիկ Մարգարյանը:
Մարդու իրավունքների վիճակը Տարածքային կառավարման նախարարության ոլորտում. Օմբուդսմենի զեկույց 2012
ԱՄՆ-ում հայտնաբերվել և ԱՄՆ իրավապահ մարմինների կողմից արտաքսվել ու մարտի 26-ին, ժամը 19.00-ին, «Զվարթնոց» օդանավակայանից բերման է ենթարկվել 1957 թ. ծնված Վահան Ս.-ն
Մարտի 26-ին, ժամը 20.35-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Բագրատունյաց պողոտայի թիվ 15 հասցեում գտնվող մթերային խանութում աշխատակցի ձեռքը մնացել է բեռնատար վերելակի դռների արանքում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ՀՀ գլխավոր դատախազի 2013 թվականի մարտի 27-ի հրամաններով դատախազության համակարգում կատարվել են մի քանի նոր նշանակումներ։
Վերաքննիչ դատարանը մերժեց երկու կողմերի վերաքննիչ բողոքներն էլ:
Երևանի Մալաթիայի նախկին թաղապետի որդի Անդրանիկ Զատիկյանի մահը վրա է հասել սրտի պսակաձև անոթներում արյան շրջանառության սուր խանգարումից` մեթադոնային և հաշիշային ինտոքսիկացիայի ֆոնի վրա:
«Այս պահին բնակարանում նրա հետ աշխատում են ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները՝ Մաշտոցի ոստիկանապետի ծառայության գծով տեղակալ Արմեն Գալստյանի գլխավորությամբ, ովքեր փորձում են 19-ամյա Անի Մելքոնյանից պարզել, թե ինչի համար էր նա նստել պատուհանին և սպառնում էր ցած նետվել»:
Արդարադատության նախարարության կայքում հրապարակված փաստաթղթի «Ազատ ու արդար ընտրությունների իրավունք» բաժնի 70.1 կետն արժանի է առանձնակի ուշադրության: Վերոնշյալ կետով առաջարկվում է «ընտրախախտումների կանխարգելման նպատակով ձեռնարկել միջոցներ, որը կապահովի անձը հաստատող փաստաթղթում դրոշմակնիքի թանաքի՝ մինչև ՀՀ ընտրական օրենսգրքով նախատեսված ժամկետի ավարտը փաստաթղթում պահպանվելը, իսկ այդ ժամկետի ավարտից հետո՝ փաստաթղթից անհետանալը»:
Ժամը 21:00-ի սահմաններում Աբովյան քաղաքից դեպի Նոր Հաճն տանող ճանապարհահատվածի 1-ին կմ.-ի հատվածում՝ գազալցակայանի դիմաց, բախվել են «ՎԱԶ 21-08» մակնիշի՝ 34 ՍD 563 և «Wolksvagen» մակնիշի՝ 20 SL 183 համարանիշի ավտոմեքենաները:
Գործով ձերբակալված Գոռ Քամալյանի փաստաբան Ալեքսանդր Սիրունյանի համոզմամբ՝ իր պաշտպանյալն աղմուկ հանած «ատկատի» գործի շրջանակներում թույլ օղակն էր, որի վրա են փորձում ջարդել ողջ մեղավորությունը:
Յոթ տարեկան Սահակը, ով միանգամայն առողջ երեխա է եղել, ՀՀ ոստիկանության կողմից իրենց տանն իրականացված խուզարկությունից հետո սկսել է կակազել:
Մարտի 26-ին, ժամը 18.15-ին տեղեկություն է ստացվել, որ Երևանի Շարուրի փողոցի թիվ 22 հասցեում այրվում է ավտոտնակ:
Ժամը 17:00-ի սահմաններում Ոստիկանության Նոր Նորքի բաժնի հերթապահ ծառայություն ահազանգ է ստացվել, որ 5-րդ զանգվածի թիվ 159 դպրոցի հետնամասի խաղահրապարակում կրակոց է հնչել:
Անցյալ տարի ՀՀ կառավարությունը որոշում կայացրեց՝ զբոսաշրջությունը զարգացնելու նպատակով երկու բիոզուգարան կամ կենսազուգարան գնել, ինչի համար պետական բյուջեից տրամադրվել է 124 մլն դրամ (մոտ 340 հազար դոլար), այսինքն` մեկ բիոզուգարանի գինը կազմել է 170 հազար դոլար:
Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավճռով Արտավազդ Սաղաթելյանն իր մտերիմ Արամ Մարտիրոսյանի խնդրանքը չմերժելու՝ այն է ապօրինի կերպով ձեռք բերված ռազմամթերքը տեղափոխելու և պահելու համար դատապարտվել է ազատազրկման 1 տարի 6 ամիս ժամկետով:
Այսօր՝ մարտի 26-ին, ոստիկանության Դիլիջանի բաժնի աշխատակիցները օպերատիվ հետախուզական և քննչական համալիր գործողությունների արդյունքում հայտնաբերել են Տավուշի մարզի Թեղուտ գյուղի բնակիչ, 28-ամյա Արման Աղաջանյանին:
«Այն գյուղացիները, ովքեր սահմանի ներսում մշակովի այգիներ ունեն, միևնույն է, ցրտահարության դեպքում չեն կարող ծխահարման միջոցով գոնե ինչ-որ չափով փրկել իրենց բերքը: Սահմանները փակվում և բացվում են կոնկրետ ժամերին, իսկ սահմանի ներսում գիշերել չի թույլատրվում, եթե նույնիսկ ցրտահարման վտանգ լինի»,- ասում է Ա. Ղարիբյանը:
Նախապատրաստված նյութերով ՀՀ ՊՆ ՔԾ ՀԿԳ քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ՀՀ քր. օր.-ի 178-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Փոխգնդապետ Ս.Մ.-ն ձերբակալվել է:
Մարտի 26-ին, ժամը 12.57-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Շենիկ գյուղի մոտակա դաշտում հայտնաբերվել է զինամթերք:
Մարտի 25-ին, ժամը 18.10-ին, ոստիկանության ծառայողները, կողոպուտ կատարելու կասկածանքով, ոստիկանության Բազումի բաժանմունք բերման են ենթարկել 24-ամյա մի երիտասարդի:
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, վթարի վերացման աշխատանքների հետ կապված, ս.թ. մարտի 27-ին ժամը 10.00 – 20.00 կդադարեցվի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Բ-1 զանգվածի Րաֆֆու 45, 47, 49, Անդրանիկի 58-122 զույգ և 73-131 կենտ համարների, Բ-2 զանգվածի Ճառագայթային Ա, Բ, Վ, Գ, 83, 85, 89, 91-95, 119-121, 129-140 շենքերի, Իսակովի պողոտայի 26-36 զույգ համարների, 36/1-36/4 շենքերի, Շահումյանի 7-րդ փողոցի և 1-ին նրբանցքի ու հարակից տարածքների ջրամատակարարումը:
Հարսնաքարի գործով մեղադրյալ Արման Խաչատրյանի պաշտպան Ավագ Լալայանը նշել է, որ իր պաշտպանյալը պատրաստ է այսօր ցուցմունքներ տալ, սակայն միջնորդել է նրա հարցաքննությունն անցկացնել դռնփակ նիստի պայմաններում։ Ըստ. Ա.Լալայանի՝ որոշ լրատվամիջոցներ խեղաթյուրված են ներկայացրել մյուս ամբաստանյալների ցուցմունքները։
Այսօր ժամը 12:30-ի սահմաններում շտապ օգնության 1-03 ծառայության հերթապահ խումբը ահազանգել է Ոստիկանության կենտրոնականի բաժին, որ Եզնիկ Կողբացի 3/ա շենքի մոտ կնոջ դի կա:
ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 26-ի ժամը 15.00-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր միջպետական և միջհամայնքային ավտոճանապարհները հիմնականում անցանելի են, տեղ-տեղ առկա է մերկասառույց:
2012թ. հոկտեմբերի վերջին անչափահաս Մանեն (անունը փոխված է) Վանաձոր քաղաքի «Սայաթ-Նովայի» անվան այգում սայրով երակները կտրելու միջոցով փորձել էր ինքնասպան լինել։ Որոշ ժամանակ անց՝ 2012թ. նոյեմբերի 5-ին, աղջնակը կրկին փորձել էր ինքնասպանություն գործել։ Այս անգամ շենքի 4-րդ հարկում գտնվող իրենց բնակարանի պատուհանից նա փորձել էր ցած նետվել։
«Ես պատրաստ եմ օրենքի ողջ խստությամբ պատասխանատվություն կրել այն բանի համար, եթե ապացուցվի, որ դերսան Արսեն Առաքելյանի հանկարծակի մահվան հարցում իսկապես կան իմ «մեղքն» ապացուցող փաստեր, ինչպես այդ մասին իրենց բարոյական իրավունք են պահել պնդելու վերոնշյալ Վահան Ղուկասյանն ու այդ գրառումը տարածած լրատվամիջոցները»,- գրել է Անի Քոչարը:
Մարտի 27-30-ին՝ հատկապես օրվա երկրորդ կեսին, առանձին շրջաններում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ: 31-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Ժամը 00:20-ի սահմաններում Մոսկովյան-Բաղրամյան փողոցների խաչմերուկում բախվել են Այգեձոր փողացի բնակիչ, 45-ամյա Ներսես Թաշչյանի վարած «Դայհացու» մակնիշի 33 ՍP 703 և Արարատի մարզի Հովտաշատ գյուղի բնակիչ, 41-ամյա Նորայր Առաքելյանի վարած Range Rover մակնիշի 888 ՍԼ 88 համարանիշի ավտոմեքենները:
Վերաքննիչ դատարանը մերժեց արդարացման դատավճռի դեմ մեղադրող կողմի և տուժող Ռոման Եղիազարյանի իրավահաջորդ Գոհար Մելքոնյանի վերաքննիչ բողոքները: