Հիմա Վալոդը նստած ա, մենք աթար ենք վառում. Վոլոդյա Ավետիսյանի մայրը չի հավատում, որ իր որդին մեղավոր է (տեսանյութ). news.am
Պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի մայրը՝ Սուսաննա Պողոսյանը, համարում է, որ իր որդուն անհիմն են մեղադրանք առաջադրել: Այս մասին հունվարի 27-ին՝ Վոլոդյա Ավետիսյանի մարտական ուղուն և սոցիալական պայքարին նվիրված «ԱՆԱԶԱՏաՄԱՐՏԻԿԸ» ֆիլմի շնորհանդեսից հետո, NEWS.am-ին ասել է Սուսաննա Պողոսյանը:
«Իմ տղեն մի հատ կոֆեի փող իմ տուն չի մտցրել, հիմա Վալոդը նստած ա, մենք աթար ենք վառում, թող գան տենան, ցախ էլ չունենք»,-ասաց տիկին Սուսաննան:
Որդու կալանավորումը չի վհատեցրել տիկին Սուսաննային.«Մեռնեմ Աստծո զորությանը,Վալոդիս զորությանը, կգա մի օր, որ Հայաստանը պիտի պաշտպանենք, հենց հիմա կռիվ լինի, ես էլ կգնամ կռիվ»:
Տիկին Սուսաննան հպարտ է, որ Վոլոդյա Ավետիսյանի նման որդի ունի, իսկ ՀՀ ԶՈՒ 22-րդ տարեդարձի կապակցությամբ նա որդուն միայն ազատություն մաղթեց:
«Ես չեմ նեղվում, որ իմ տղեն նստած ա: Ուրախ եմ եղել, որ իմ տղեն գնացել ա, որ հայրենիքը պաշտպանի, թուրքերի ձեռքից պոկվենք»,-ասաց Վոլոդյա Ավետիսյանի մայրը՝ տիկին Սուսաննան:
Ֆիլմի ցուցադրությանը հրավիրված էին նաև ՀՀ ՊՆ Սեյրան Օհանյանը և բարձրաստիճան սպաներ, որոնցից որ մեկը սակայն ներկա չէր:
Ֆիլմի ցուցադրությանը ներկա էին ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը, Երեւանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության ղեկավար Անահիտ Բախշյանը, Ժառանգություն կուսակցության անդամ Արման Մուշեղյանը, Վոլոդյա Ավետիսյանի ընտանիքը, մարտական ընկերները և ազատամարտիկներ:
Մանրամասները այստեղ`