Մոսկվայում բերման են ենթարկել երկու «օրենքով գողի», այդ թվում՝ Դեդ Հասանի եղբորորդուն
Ինչպես գրում է PrimeCrime.ru-ն, որպես տարվա սկզբին ոստիկանությունը մեծացնում է ուշադրությունը քրեական հեղինակությունների նկատմամբ։ Այս տարի՝ կապված Սոչիի Օլիմպիական խաղերի հետ, հսկողությունն ավելի է ուժեղացել։ Սակայն «օրենքով գողերին» դա կարծես չի անհանգստացնում, քանի որ նրանք ոստիկանությունում են հայտնվում ոչ թե միայնակ, այլ մի քանի հոգով։
Ինչպես հայտնի է դարձել գործակալությանը, ՌԴ իրավապահները Մոսկվայի ռեստորաններից մեկից բերման են ենթարկել 56-ամյա «օրենքով գող» Թիմուր Միրզոևին, ով հանգուցյալ Դեդ Հասանի եղբորորդին է։ Նրա հետ բերման է ենթարկվել նաև 43-ամյա «օրենքով գող» Ռաժիդին Միխրալիևը։
Ձերբակալության ժամանակ Միրզոևի ինքնզգացողությունը վատացել է: Սակայն տեղ հասած Շտապ օգնության բրիգադը նրա մոտ առողջական խնդիրներ չի հայտնաբերել և հրաժարվել է տեղափոխել հիվանդանոց։ Սակայն Միրզոևը շարունակել է գանգատվել նքնազգացողությունից, և ոստիկանությունը երկրորդ Շտապ օգնության բրիգադն է կանչել։ Վերջիններս եզրակացրել է, որ Միրզոևը պարզապես ձևացնում է, իսկ նրա վատ ինքնազգացողության պատճառը ալկոհոլային գաստրիտն է։
Երկու քրեական հեղինակությունները տեղափոխվել են ոստիկանություն և շուտով ազատ են արձակվել։ Նրանց մոտ ապօրինի ոչինչ չի գտնվել։ Հիշեցնենք, որ Միխրալիևի նկատմամբ նախորդ տարվա սեպտեմբերին հարուցված քրեական գործը (առանձնապես խոշոր չափի թմրանյութի հետ կապված) դեռ ընթացքի մեջ է։ Այդ իսկ պատճառով վերջինս բավականին զգույշ է և շրջում է գրպանները կարված հագուստով։