Վլադիմիր Գասպարյանը՝ ոստիկանությունում սպասվող կադրային փոփոխությունների մասին

Լրագրողներն այսօր ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանից հետաքրքրվեցին՝ արդյոք ոստիկանությունում սպասվո՞ւմ են կադրային փոփոխություններ: «Ոստիկանությունում անընդհատ լինելու են կադրային փոփոխություններ, անընդհատ: Դա բազմահազարանոց բանակ է, օրգանիզմ է և անընդհատ պրոցեսներ լինելու են: Դա դիտեք բարեփոխումների ենթատեքստում, իսկ նման երևույթները՝ կադրային փոփոխությունները, որոնք իրենց մեջ զանցանք կամ հանցանք կպարունակեն,  ապա այդ մարդկանց դեմ քրեական գործեր կհարուցվեն, նյութեր կնախապատրաստվեն, կազատվեն աշխատանքից»,- ի պատասխան ասաց Վ. Գասպարյանը:

Նա չբացառեց, որ նախկին ոստիկանները կարող են նորից աշխատանքի անցնել ոստիկանությունում: Հարցին՝ արդյոք այս կամ այն կարգով պատասխանատվության ենթարկված անձիք կարո՞ղ են նորից աշխատանքի անցնել ոստիկանությունում, Վ. Գասպարյանը պատասխանեց. «Պատասխանատվության ենթարկվածը ո՞նց կարող է հայտնվել»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս