Ազգությամբ քուրդ ազատամարտիկին տնից վտարում են
tesankyun.am-ը գրում է. Կայքին զանգահարել են Տավուշի մարզի Գետահովիտ գյուղի բնակիչ, 48-ամյա Ասադ Յուսուբովը: Նա ազգությամբ քուրդ է, մասնակցել է Իջեւանի տարածաշրջանի ինքնապաշտպանությանը: Ասադի ընտանիքը 2001թվականից բնակվում է Գետահովտի գյուղապետարանի շենքի մոտ գտնվող երկրաբանական վարչությանը պատկանող շենքում: 2003թ. Յուսուբովը բնակարան հատկացնելու խնդրանքով դիմել է նախագահ Ռոբերտ Քոչարյանին:
Դրա արդյունքում Տավուշի մարզպետարանից նամակ է ստացել, որտեղ նրան հայտնել են, որ բնակարան հատկացնելու հնարավորություններ չկան, որ Գետահովտի գյուղապետարանի եւ երկրաբանական վարչության հետ պայմանավորվածության համաձայն, եթե այդ շենքը օտարվի, ապա Յուսուբովին այնտեղ տարածք կհատկացվի: Ա. Յուսուբովն ասաց, որ այժմ շենքը տրամադրվել է ՀՀ ոստիկանությանը, որպեսզի այնտեղ գործի Իջեւանի գրանցման քննական բաժանմունքը(«МРЕУ»): Ազատամարտիկի խոսքերով՝ 1997թ. մարտական դիրքերում իրեն կարիճը կծել է, ինքը 3 տարի հաշմանդամության թոշակ է ստացել: Ներկայումս նա պայմանագրային զինծառայող է, կոչումով՝ սերժանտ, պաշտպանում է Իջեւանի տարածաշրջանի սահմանները;
Մանրամասները այստեղ`