
Արամուս գյուղի բնակիչը 3000 դոլար է պահանջել նախկին մտերմուհուց՝ նրա մերկ լուսանկարները չհրապարակելու համար

Կոտայքի մարզի Արամուս գյուղի 44-ամյա բնակչին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա նախկինում իր հետ մտերիմ հարաբերությունների մեջ գտնված կնոջ կողմից իրենց հարաբերությունները դադարեցնելու կապակցությամբ նրանից պահանջել է խոշոր չափի՝ 1.220.040 դրամին համարժեք 3000 դոլար՝ սպառնալով կնոջ ծնողներին և հասարակական վայրերում ցուցադրել իր կողմից արված կնոջ մերկ լուսանկարները: Այս մասին տեղեկանում ենք datalex դատական տեղեկատվական համակարգից:
Նախկինում չդատապարտված տղամարդուն մեղադրանք է առաջադրվել խոշոր չափերով շորթման համար (ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 2-րդ մասի 3.1 կետ): Նա կալանավորված է: