
Գողություն Արտաշատում. 420.000 դրամի նյութական վնաս է պատճառել

Հունվարի 26-ին, ժամը 08.00-ին, ոստիկանության Արտաշատի բաժին է դիմել 1977 թ. ծնված Գևորգ Մ.-ն և հայտնել, որ նույն օրը, ժամը 04.00-ից 06.00-ն ընկած ժամանակահատվածում, պատուհանի ապակին կոտրելով, Օգոստոսի 23-ի փողոցի թիվ 61/Ա հասցեում գտնվող իր խանութից գողացել են իր անվամբ գրանցված «ՄՌ 43» տեսակի, 12 տրամաչափի, ողորկափող, երկփողանի որսորդական հրացանը, 60 հատ «Օրանժ» լիցքավորման քարտ, մոտ 70.000 դրամ մետաղադրամ, ալկոհոլային խմիչքներ և սուրճ` պատճառելով մոտ 420.000 դրամի նյութական վնաս:
Օպերատիվ տվյալներն իրացնելիս, ոստիկանության Արտաշատի բաժնի և Արարատի մարզային վարչության ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, ժամը 15.50-ին, բաժին բերման են ենթարկել 1984 թ. ծնված Հակոբ Մ.-ին, որը խոստովանել է, որ գողությունը կատարել է ինքը: Գողոնն առգրավված է:
Հակոբ Մ.-ն ձերբակալված է:
Կատարվում է նախաքննություն:
ՀՀ Ոստիկանություն