Մարտի 29-ին, ժամը 11.51-ին ԱԻ նախարարություն ահազանգ է ստացվել, որ ԱՄՆ դեսպանատան մոտ` Երևանյան լճի ափին, այրվում է եղեգնուտ:
«Տաշիր» բարեգործական հիմնադրամի մամլո ծառայությունից տեղեկացնում են, որ այսօր պարգևատրվել են գիտության հիմնախնդիրները լուսաբանող լրագրողները:
ԱԳՆ պաշտոնական կայքում քաղաքների անվանումների մեջ Սյունիքի մարզկենտրոն Կապան քաղաքի անվանումը գրված է Խորհրդային միության տարիներից եկած ձևով` Ղափան: Փաստորեն, դիվանագիտական կառույցը, որ պետք է նրբանկատ լինի յուրաքանչյուր հարցում, իր պաշտոնական կայքէջում կիքս է տվել:
Մարտի 30-31-ին, ապրիլի 1-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, մարտի 30-31-ին և ապրիլի 1-ին արևելյան շրջաններում սպասվում է ամպամածություն և մառախուղ:
«Էտ ինչի՞ չեք բողոքում, որ անմեղ տեղը դատվածները արդարացվելուց հետո դիմում են Եվրոդատարան ու ՀՀ կառավարությունը պետբյուջեից, հարկատուների գրպանից վճարում ա էտ անմեղ դատված մարդկանց: Բա էտ մարդկանց խի՞ չեք հիշեցնում, որ լիքը հիվանդ երեխաներ կան, սոված թոշակառուներ կան»,- գրել է Շանթ Հարությունյանը
ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 29-ի ժամը 14.00-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր միջպետական և միջհամայնքային ավտոճանապարհները հիմնականում անցանելի են, տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Մարտի 29-ին, ժամը 10.30-ին ԱԻ նախարարություն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Տիգրան Մեծի փողոցում այրվում է ավտոմեքենա:
ՀՀ նախագահի նախկին թեկնածու, ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանի հետագա բուժումը ֆինանսավորելու ՀՀ կառավարության որոշումը կարող է ընկալվել որպես խտրական մոտեցում: Այս մասին՝ ի պատասխան լրագրողներից մեկի հարցի այսօր հայտարարեց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը։
Արդեն մի քանի օր է` ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակիցները, այսպես ասած` «կրակն» են ընկել նախարարության ճաշարանից եկող սոխեռածի հոտից: Ըստ մեր աղբյուրների, այդ հոտը դիսկոմֆորտ է առաջացրել նախարարության պաշտոնյաների մոտ:
Մարտի 27-ին, ժամը 22.40-ին, Մեծամորի բաժնի ծառայողները, խարդախություն կատարելու կասկածանքով, Երևանի Սայաթ-Նովայի պողոտայից բերման են ենթարկել 1994 թ. ծնված Գևորգ Ղ.-ին:
Գագիկ Շամշյանը Երևան-Երասխ ավտոճանապարհի 12-րդ կմ հատվածում լուսանկարների շարք է արել, թե ինչպես են խորհրդային իր դարն ապրած «Վոլգայի» վարորդն ու ուղևորը երթևեկում առանց ամրագոտին կապելու, իսկ ճանապարհային ոստիկանն էլ արձանագրություն գրելու փոխարեն «բարի ճանապարհ» է մաղթել օրինախախտ վարորդին ու ուղևորին:
Նկատած կլինեք, ինտերնետով շփման ժամանակ մարդիկ որոշ հարցերի պատասխանելիս հաճախ թեթևակի հապաղում են. այդ ընթացքում հասցնում են Google-ով պատասխանը գտնել։ Այդ փոքրիկ ժամանակային լյուֆթի շնորհիվ մենք ցանցում թվացյալ շատ խելացի ենք։
Անի Սուքիասյանն, արդեն քանի ամիս է, գտնվելով Հայաստանի առողջապահական հաստատություններում, վստահեցնում է, որ մեր հանրապետությունում անհավանական մեծ թիվ են կազմում հիդրոցեֆալիա հիվանդությամբ նորածինները:
Փոքր Ասիայի Պերգամոն պետության թագավոր Եվմենես Երկրորդը, ով ապրել է մեր թվարկությունից առաջ երկրորդ դարում, գրականության մոլի սիրահար էր: Իր պետության մայրաքաղաք Պերգամոնում (այժմ` Բերգամա, Թուրքիայում) նա որոշեց կառուցել հսկայական մի գրադարան:
Քաղաքապետի, տվյալ դեպքում՝ պետական պաշտոնյայի նման պահվածքը խիստ զարմանալի էր, որովհետև նա րոպեներ առաջ խոստացել էր պատասխանել մեր հարցերին, մինչդեռ դրանից անմիջապես հետո նստեց ավտոմեքենան` ասելով, թե մեքենան կանգնել է փողոցի անհարմար կետում, ինքը էլ ինչպե՞ս պատասխանի հարցերին:
«Porsche Cayenne»-ի հարվածի արդյունքում «09»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվելով՝ հայտնվել ձորում:
Մարտի 26-ին Սյունիք գյուղում գտնվող գիշերային ակումբում կատարված ծեծկռտուքից տուժած Արմեն Վարդանյանի առողջական վիճակի մասին 168.am-ը որոշ հարցերի պատասխաններ փորձեց ստանալ Կապանի բժշկական կենտրոնի վնասվածքաբանական բաժանմունքի վարիչ Սարիկ Աթաջանյանից:
ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 28-ի ժամը 20.30-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր միջպետական և միջհամայնքային ավտոճանապարհները հիմնականում անցանելի են, տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Մեղադրանքի պաշտպանությունը դատարանում իրականացվում է ՀՀ Գլխավոր դատախազության կողմից:
Սպառողներին խաբելու համար Մելիք Բաղդասարյանին մեղադրանք է առաջադրվել, իսկ գործն արդեն դատարանում է։
Բիզնես խաղի առաջին ծրագիրը նվիրված է ՀՀ ձկնաբուծության ոլորտին, որը վերջին տարիներին էական առաջընթաց է գրանցել արտահանման բնագավառում։
Մարտի 27-ին, ժամը 02.00-ին, «Կիա Սերատո» մակնիշի ավտոմեքենան Երևանի Թումանյան փողոցի թիվ 21/1 շենքի մոտ բախվել է «Բայդ» մակնիշի ավտոմեքենայի, այնուհետև ճամփեզրյա ծառի:
Մարտի 27-ին, ժամը 17.30-ին, ոստիկանության Սևանի բաժնի ծառայողները Սևան քաղաքի Նաիրյան փողոցի տներից մեկից բերման են ենթարկել 1973 թ. ծնված Սերյոժա Ն.-ին, որը 1997 թ. ապրիլի 21-ից ՌԴ Սմոլենսկի մարզի իրավապահների կողմից հետախուզվում էր մարմնական վնասվածք պատճառելու մեղադրանքով: Սերյոժա Ն.-ն ձերբակալված է:
«Գլոբալ Գոլդ Մայնինգի» հաղորդագրության համաձայն, ընկերության գործունեության վերաբերյալ պարզ և անհերքելի փաստերը նենգափոխում են` իրականությանն անտեղյակ ձևանալու միջոցով: Այս արարքների մեջ մեղադրվող անձանց շարքում ընդգրկված է նաև Հայաստանի Կանաչների միության նախագահ Հակոբ Սանասարյանի անունը:
«Աբովյանի ծննդատուն» ՓԲԸ-ում իր նորածին երեխայի սպանության մեջ մեղադրվող Նարինեի (անունը փոխված է) նկատմամբ ամբուլատոր դատահոգեբուժական և դատահոգեբանական համալիր փորձաքննություն է նշանակվել:
«Եթե համապատասխան փաստաթղթեր չեմ տեսել, ո՞նց կարող եմ ասել` եղե՞լ է մարզպետարանի աշխատակից կամ թիկնապահ: Ժողովրդի շրջանում նա հայտնի է` որպես թիկնապահ, բայց, բնականաբար, դա պետք է հաստատվի նաև համապատասխան փաստաթղթերով»,- ասում է Արշավիր Խալափյանը
Ակնկալվում է, որ փաստաթղթի ընդունմամբ կապահովվի 2012 թ. բնակարանային շինարարության ծրագրով ձեռք բերված և 2013 թ. շահագործման հանձնվող մոտ 1360 բնակարանների (բնակելի տների) բաշխման և հատկացման, վերը նշված 1360 բնակարանների, ինչպես նաև 2008-2012 թվականների ընթացքում բաշխված, սակայն դեռևս չմասնավորեցված մոտ 2200 բնակարանների (բնակելի տների) նվիրատվության (անհատույց մասնավորեցման) պայմանագրերի կնքման գործընթացի, ծրագրի իրականացման արդյունքների ամփոփման, գնահատման և վերլուծության աշխատանքների իրականացումը։
«Այո, բա որ այդ ձուն ժամկետի մեջ լիներ, հիմա այսքան բան կլինե՞ր: Բա որ ժամկետանց չլիներ, կուտեինք, կվերջանար, կգնար: Փաստորեն, զրպարտություն է, որ գիշերով, գյոզերով տարել, հանձնել են խանութներում: Հիմա գրողի տարած ժամկետանց ձվերի վեճն է այստեղ: Հիմա ես տեսնում եմ ձեր հայցով, որ գործարար համբավը երկու դրվագով է շոշափվում: Ասեք, որն է վիրավորանքը»:
Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր նշանակված էր ջրծաղիկից մահացած զինվոր Հայկ Խաչատրյանի գործով դատական նիստը:
Բացահայտվել է ՀՀ ԱԺ նկուղում երեկ բռնկված հրդեհի պատճառը։