
ՌԴ-ի միգրացիոն փոփոխությունների ազդեցությունը հայերի վրա. ԳԱԼԱ

2014թ. հունվարի 1-ից Ռուսաստանի Դաշնությունում ուժի մեջ են մտել ՌԴ-ից ելքի և ՌԴ մուտքի մասին և ՌԴ-ում օտարերկրյա քաղաքացիների իրավական կարգավիճակի մասին դաշնային օրենքներում կատարված փոփոխությունները: Համաձայն նոր կարգի՝ 2014թ. հունվարի 1-ից սկսած ՌԴ առանց վիզա մուտքի իրավունք ունեցող պետությունների (այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության) քաղաքացիները կարող են ՌԴ տարածքում մնալ 90 օր յուրաքանչյուր 180 օրվա ընթացքում: ԳԱԼԱ-ի փոխանցմամբ` ՀՀ-ում ՌԴ դեսպանը համոզված է՝ օրենքի փոփոխությունը ոչ թե կբարդացնի, այլ կկանոնակարգի ՌԴ արտագնա աշխատանքի մեկնողների վիճակը:
Տեսանյութը` ԳԱԼԱ-ի: