
Հանրապետությունում կան դժվարանցանելի ճանապարհներ

ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 28-ի ժամը 10.00-ի դրությամբ ՀՀ բոլոր միջպետական և միջհամայնքային ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Մ-1 ավտոճանապարհի Աշտարակ-Թալին հատվածում (տեսանելիությունը մոտ 500 մ), Մ-2 ավտոճանապարհի Գորիս-Կապան հատվածում (տեսանելիությունը` 10-50 մ), Թալին-Մարալիկ, Երասխավան-Վեդի (տեսանելիությունը` 100 մ) և Գորիս-Բերձոր (ԼՂՀ, տեսանելիությունը` 100 մ) ավտոճանապարհներին առկա է մառախուղ:
Դժվարանցանելի են Սոթք-Քարվաճառ, Ալագյազ-Ծաղկահովիտ-Արթիկ ավտոճանապարհները և Վարդենյաց (Սելիմ) լեռնանցքի որոշ հատվածներ, առկա է թանձր մառախուղ՝ խորհուրդ է տրվում երթևեկել միայն անվաշղթաների կիրառման դեպքում:
Արագածոտնի մարզի Ապարանի, Կոտայքի մարզի Հրազդանի, Աբովյանի և Չարենցավանի շրջաններում տեղում է ձյուն և անձրև:
Ապարան-Սպիտակ ավտոճանապարհին առկա է մերկասառույց:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն մարդատար՝ մինչև 30 նստատեղ ունեցող ավտոմեքենաների համար` անվաշղթաների կիրառման դեպքում:
ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն