Ովքե՞ր են այսօր այցելել «Եռաբլուր» պանթեոն (տեսանյութ)

Հունվարի 27-ը հայոց բանակի օրն է: Այսօր առավոտյան «Եռաբլուր» զինվորական պանթեոնը լի էր մարդկանցով. պանթեոն էին այցելել նաև Հայաստանի մի խումբ պաշտոնյաներ: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, վարչապետ Տիգրան Սարգսյանը, ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը, ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Գորիկ Հակոբյանը, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը, փոխվարապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը, ՊՆ քննչական ծառայության ղեկավար Արմեն Հարությունյանը, ԵԿՄ նախագահ, ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանը:

Տեսանյութեր

Լրահոս