Բաժիններ՝

Բանակից մինչև Սուրիկ Խաչատրյան ու «Հարսնաքար». Հայկազ Բաղմանյանն ամփոփում է բանակի 22 տարին. 1in.am

«Առաջին լրատվական»ը զրուցել է ԳՇ պետի տեղակալ, գեներալլեյտենանտ Հայկազ Բաղմանյանի հետ:

Պարոն Բաղմանյան, մեր բանակը 22 տարեկան է: Այս տարիների ընթացքում կա՞ ինչոր բան հայկական բանակի կայացման ճանապարհին, ինչի համար ափսոսում եք:

– Քսաներկու և ավելի տարիներ գտնվում եմ հայկական բանակում և ափսոսալու ոչ մի բան չկա: Բանակում անելիքները միշտ էլ շատ են, գործերը՝ շատ, հավանաբար ժամանակն է քիչ, որովհետև մենք ավելին ենք ուզում:

Շատերը ասում են, որ արցախյան հերոսամարտում ցուցաբերած ոգին այսօր չկա:

– Միանշանակ դա այդպես չէ: Կարող է կան մարդիկ, ովքեր վիրավորված են, նախկինում եղել են պաշտոյաներ, հիմա որևէ կերպ չեն կարողանում աշխատել, նրանք կարող են այդպես ասել, բայց այսօր մեր Զինված ուժերում նման բան չկա, մենք ոգու խնդիր չունենք: Դրա վառ ապացույցը Արմեն Հովհաննիսյանն է: Բայց միայն Արմեն Հովհաննիսյանը չէ այդպիսին: Զինվորները, որոնց այսօր մենք պարգևատրեցինք, նրանցից ամեն մեկը կարող էր այնտեղ զոհվել: Այդ բոլոր զինվորներն էլ պատրաստ են եղել զոհվելու: Այդ հենակետում բոլոր  զինվորները հնարավորություն են ունեցել հետ քաշվելու, բայց ոչ ոք հետ չի քաշվել: Բա դա ոգի, դուխ չէ՞…

Հաջորդ կարևոր խնդիրը ծառայության խտրական մոտեցումն է, պաշտոնյաների, օլիգարխների երեխաները չեն ծառայում:

– Մենք այս տարի հասանք նրան, որ բացառենք կաշառակերությունը մանավանդ զորակոչի ընթացքում, որովհետև գիտեք ինչ թվերից են խոսում, որ բոլորն էլ պատրաստ են գումար վճարելու, որ այդ նույն հարուստի երեխաները այստեղ են, այնտեղ են: Իմ երկու որդիներն էլ ծառայել են, մեկը՝ Քելբաջարում, մյուսը` Ռազմական ոստիկանությունում, որովհետև մեկը իրավաբանական, մյուսը տնտեսագիտական կրթություն ունի:  Իմ քրոջ, եղբոր երեխաները այսօր ծառայում են… Նույնն էլ հիմա այս զորակոչի ընթացքում, գնացեք հավաքակայաններ, տեսեք, վիճակահանության արդյունքում որ զինվորը որտեղ ընկնում` հաճույքով գնում է: Արդարության սկզբունքով այս զորակոչն իր արդյունքն է ունենալու և իր դրական ազդեցությունն է ունենալու զինվորի վրա:

Երբ փողոցում երիտասարդների հետ եմ շփվում, արդեն տղամարդու համար վիրավորական է դառնում այն, որ ինքը չի ծառայել կամ ծառայել է թիկունքային զորամասերում: Մենք վերջիվերջո շփվում ենք քաղաքացիների հետ, իրար հետ խոսելիս էլ երիտասարդները հարցնում են՝ որտեղ ես ծառայել, եթե պատասխանը լինում է Երևանում, ապա ասում է` լավ, իսկ նա, ով առաջնային գծում է ծառայել, հպարտանում է:

Հարցազրույցն ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում:

Մանրամասները` տեսանյութում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս