2013 թ. օգոստոսի 6-ին Տիգրան Վարյանի գործով առաջին ատյանի դատարանը կայացրել էր դատավճիռ , որով մեղավոր էր ճանաչել Գևորգ Մանուկյանին, Էրիկ Սարգսյանին և ավագ լեյտենանտ Հովհաննես Հակոբյանին:
Ականատեսները պատմել են, որ երեխան ընկել է ջրանցքը և չի կարողացել դուրս գալ ջրից: Բաղրամյան գյուղի ջրանցքից որոնողական աշխատանքները շարունակվում են և հասել են Նորակերտ գյուղի տարածք, սակայն դեռևս դրական արդյունքներ չկան՝ երեխային հայտմնաբերելու ուղղությամբ:
Լոռու մարզի դատախազությունում հարուցվել է քրեական գործ՝ բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու դեպքի առթիվ, որն առաջացրել է բուժվող հիվանդի՝ Գուրգեն Խառատյանի մահը։
Համացանցում հայտնվել է «Հաղթելու ենք» տեսանյութ, որտեղ մասնավորապես անդրադարձ է կատարվում «Չեմ վճարելու 150 դրամ» քաղաքացիական ակցիաներին:
Ախր մենք՝ ազատամարտիկներս, մեր ունեցվածքն ենք վաճառել, զենք ենք ձեռք բերել, գնացել թշնամու դեմ կռիվ: Հիմա մենք պիտի հացի փող ուզե՞նք, երբ որ էս ժողովուրդը սոված է, երբ որ բոլորին թալանում են տարաբնույթ անհայտ ծագման «բարեգործները»: Չկա՛ նման բան:
Արմավիր-Մեծամոր ճանապարհի 4-րդ կմ-ին «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենա է դուրս եկել ճանապարհի երթևեկելի մասից, բախվել ծառի: Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Օգոստոսի 16-ին, ժամը 01.10-ին, անհայտ քաղաքացուց ոստիկանության Մարտունու բաժնում ահազանգ է ստացվել, որ Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհին` անտառտնտեսության մոտ, մի խումբ անձինք ծեծի են ենթարկում միմյանց:
Ասօր գիշատիչ կենդանին հարձակվել է ափից ընդամենը 50 մետր հեռավորության վրա գտնվող երիտասարդ աղջկա վրա:
Գլխի ճակատային շրջանի պատռված վերքով բուժօգնության է տեղափոխվել 5-ամյա աղջիկ, որտեղ նրա ծնողները բանավոր հայտարարել են, որ երեխան վնասվածքը ստացել է բարձրությունից անզգուշությամբ վայր ընկնելու հետևանքով:
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային շինարարական աշխատանքների հետ կապված, ս.թ. օգոստոսի 20-ին ժամը 10.00-22.00 կդադարեցվի Շենգավիթ վարչական շրջանի Ներքին Չարբախ թաղամասի ջրամատակարարումը:
Ակցիան վերահսկող ոստիկաններից մեկը որոշել էր այն վերահսկել տեսախցիկի օբյեկտիվից. նա կանգնել էր լրագրողներից քիչ հեռու և նկարահանում էր ակցիայի ամբողջ ընթացքը: Իսկ ակցիայի մասնակիցներից մեկն էլ շարունակ կրկնում էր. «Դատարան, քեզ դատարանի նման պահիր, թե չէ՝ դու ես հայտնվելու դատարանի առաջ»:
Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի երևանյան գրասենյակից գերեվարված զինվորի հարազատներին փոխանցվել է, որ անպայման լավ լուր կհաղորդեն իրենց և հնարվոր է այս շաբաթ հանդիպումը կայանա ադրբեջանական կողմի հետ:
Լուսինե Գևորգյանը ռեժիսոր է, բազմաթիվ ֆիլմերի և հեղինակային հաղորդաշարերի հեղինակ: Լուսինեի ֆիլմերն ու հաղորդումները ժամանակին կարելի էր դիտել գրեթե բոլոր հեռուստաալիքներով: Իր բոլոր գործերը Լուսինեն նվիրել է հանրությանը․ ամեն շաբաթ համացանցում տեղի են ունենում նրա ֆիլմերի օն-լայն պրեմիերաները:
ՀՀ պաշտպանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունում պատրաստվել է մարտական հերթափոխի մարտիկների երդման մասին տեսահոլովակ:
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ Նոր Նորք վարչական շրջանում մայրուղային ջրագծի վթարի հետևանքների վերացման հետ կապված տեխնիկական խնդիրների պատճառով, մինչև ս.թ. օգոստոսի 27-ը Նոր Նորքի 7-րդ զանգվածի բարձրահարկ շենքերի ջրամատակարարումը կիրականացվի գրաֆիկի խախտումներով:
Անկախ հավատացյալ լինելու կամ չլինելու փաստից, հայ մարդն անտարբեր չէ Հայ Առաքելական Ս. Եկեղեցուն առնչվող խնդիրների հանդեպ: Մեր եկեղեցին մարդկության պատմության հնագույն հասարակական կառույցներից է:
Թեև կաթողիկոսից նամակ Երուսաղեմի պատրիարքը դեռ չի ստացել, սակայն Մայր Աթոռից հինգ եպիսկոպոսների ստորագրությամբ նամակ են ուղարկել Երուսաղեմի հայոց պատրիարք Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանին: Նամակի բովանդակության մասին Արիս սրբազանն ասել է. «Թույլ տվեք չմեկնաբանել. դա պատրիարքի իրավասության մեջ մտնող հարց է»։
«Դանդի Փրեշս Մեթլս Կապան» ՓԲ ընկերության գլխավոր տնօրեն Հրաչ Ջաբրայանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ մասնավորապես անդրադարձավ ձեռնարկությունում իրականացվող բնապահպանության նախարարության, պետական եկամուտների կոմիտեի և Սյունիքի դատախազության վերջին քայլերին:
Քաղաքագետ Երվանդ Բոզոյանը՝ անդրադառնալով ուղեվարձի թանկացումը ժամանակավորապես կասեցնելու մասին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի որոշմանը՝ նշելով, որ քաղաքապետը, ընդառաջելով հասարակությանը, գնաց հետ քայլի:
Օգոստոսի 16-ին, ժամը 00.20-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի Պռոշյան փողոցի մոտակայքում գտնվող առվի մեջ ավտոմեքենա է ընկել:
Արդարադատության խորհուրդը դիմել է ՀՀ նախագահին՝ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Սամվել Ասատրյանի լիազորությունները դադարեցնելու համար։
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը լուսանկարների շարք է արել, թե ինչպես է Պաշտպանության նախարարության գնդապետի ուսադիրներով բարձրաստիճան սպան վարում KIA մակնիշի ՊՆ 0071 Մ համարանիշի ավտոմեքենան` առանց ամրագոտու ու վստահ լինելով, որ ինքը «անձեռնմխելի» է, ու այս վիճակում Արտաշատի խճուղով անցնում էր ճանապարհային ոստիկանների կողքով:
«Ինքը երբեք խնդիրներ չի ունեցել զորամասում, հրամանատարներն իրանից են գոհ եղել, ինքը հրամանատարներից, երբ զանգել, հանդիպել ենք, ուրախ-զվարթ է եղել»:
Երևան քաղաքի վարչության Շենգավիթի բաժնի Չարբախի բաժանմունքի պետի տեղակալ նշանակված «Դոգ» մականունով հայտնի Վարդան Ղուկասյանն կադրերի ռեզերվ ուղարկվելուց հետո հանգստանում էր, իսկ այժմ վերադարձել է աշխատանքի:
Մարալիկի վթարային շենքերի բնակիչները մինչ ընթացիկ տարվա ավարտը նոր բնակարաններ կստանան: 4-րդ աստիճանի վթարայնություն ունեցող 2-րդ թաղամասի 5-րդ շենքում տարիներ շարունակ ահ ու դողով ապրած ընտանիքների համար նոր բազմաբնակարաններ են կառուցվում:
Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը կարճել է ընտանեկան բռնության հերթական գործը՝ դադարեցնելով կնոջ նկատմամբ բռնություն գործադրելու մեջ մեղադրվող ամուսնու՝ Սամվել Ավագյանի նկատմամբ քրեական հետապնդումը։
Քաղաքապետարանի մոտ նստացույց անող տղաներին այցելության եկած ակտիվիստ Անի Կաղինյանից ԳԱԼԱ-ի լրագրողը փորձել է ճշտել, թե արդյոք ոստիկանները վերադարձրե՞լ են վերջինիս պատկանող 2 վրանները, որոնք ակտիվիստների որակմամբ` ոստիկանները գողացել էին իրենցից այն օրը, երբ իրենք որոշել էին դրանք տեղադրել քաղաքապետարանին հարող այգում:
Առաջիկա օրերին՝ մինչև օգոստոսի 21-ը, ուժեղ քամիներ են սպասում Հայաստանի մի շարք մարզերում՝ Կոտայքում, Գեղարքունիքում, Տավուշում, նաև Արարատյան դաշտում: Այս մասին այսօր կառավարության նիստի վերջում տեղեկացրեց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը: Այս հայտարարությանը բնակչությանն ուղղված ոչ մի խորհուրդ չհետևեց:
2000 բնակիչ ունեցող համայնքն ունի ոռոգման խնդիր: Գյուղապետի խոսքով՝ ոռոման ցանցը հին է, ինչի պատճառով ջրի մեծ կորուստներ են լինում.
Սյունիքի թիվ 38 ընտրատարածքում սեպտեմբերի 29-ին կայանալիք Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով լրացուցիչ ընտրություններին մասնակցելու համար առաջադրման վերջին օրը միանգամից 4 թեկնածու ներկայացրել են փաստաթղթերը: