Ոստիկանության Շիրակի մարզային վարչության Գյումրի քաղաքի Մուշի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետի տեղակալ, ոստիկանության կապիտան Հրայր Քալաշյանն ու ոստիկանության կապիտան Արտակ Բաղդասարյանը կալանավորվել են։
Միհրան Մելքոնյանը իրավապահների տեսադաշտում հայտնվել էր դեռևս 2008 թվականին՝ գտնվել է հաշվառման մեջ հակահասարակական արարք կատարելու համար՝ Երևան քաղաքում նրա մոտ սառը զենք հանդիսացող դանակ էր հայտնաբերվել…
Մենք գիտենք, որ այսօր Բաքու է ժամանելու Ռուսաստանի Դաշնության Նախագահը՝ Վլադիմիր Պուտինը՝ իր հետ տանելով մի շարք պաշտոնյաների, այդ թվում՝ Պաշտպանության նախարարին:
«Նա կասկածվում է հանցագործություն կատարելու մեջ, թե կոնկրետ ինչ հանցագործություն արդեն չեմ կարող ասել»,- ասել է պարոն Օսիպյանը:
Ադրբեջանում գերության մեջ հայտնված հայ զինծառայող Հակոբ Ինջիղուլյանի հարազատները այսօր հավաքվել էին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) երևանյան գրասենյակի մոտ` զինծառայողի որպիսության մասին հստակ տեղեկություններ պահանջելու համար:
Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել 75-ամյա մի կին և հայտնել, որ իր եղբոր որդին` 1971 թ. ծնված Բաբկեն Ս.-ն, փորձում է հրդեհել տունը:
Հետևելով Հայաստանում տեղի ունեցող գործընթացներին՝ տեսնում եմ, որ մարդիկ ինքնակամ ոտքի են կանգնել, բայց այս ամենի մեջ մի շատ կարևոր խնդիր կա. ես չեմ հիշում որևէ դեպք՝ թե՜ Մաշտոցի պուրակի շուրջ համախմբված մարդիկ, թե 150 դրամը բոյկոտողներն այդ քանակությամբ նստացույց անեին զոհված զինվորի համար: Դրա համար ես այս ամենն այնքան էլ լուրջ չեմ ընդունում:
«Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Կոմիտասի պողոտայի և Վ.Վաղարշյան փողոցի խաչմերուկում վրաերթի է ենթարկել 18-ամյա աղջկա, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Օգոստոսի 12-ին, ժամը 22.00-ին Մալաթիայի բաժնի ծառայողները գողություն կատարելու կասկածանքով Երևանի Ծովակալ Իսակովի պողոտայի և Բաբաջանյան փողոցի խաչմերուկից բերման են ենթարկել 1991 թ. ծնված Գարիկ Ս.-ին:
Հայեր միաբանվեք հանուն նոր իշխանափոխության: Ազգի բոլոր քաղաքական ուժերը, от мала до велика, պետք է համախմբվեն:
Հայտնում եմ Ձեզ այն մասին, որ ՀՀ Սյունիքի մարզում հանքային արդյունաբերություն իրականացնող «Դինո Գոլդ մայինինգ Քամփընի» ՓԲ ընկերության օգտագործման ներքո գտնվող պոչամբարը սպասարկող խողովակաշարը` Իրան-Հայաստան միջպետական ճանապարհի քաղաքամերձ հատվածում նոյեմբերի 30-ին լույս դեկտեմբերի 1-ի գիշերը վնասվել է, որի հետևանքով խողովակաշարով հոսող թափոնաջրերը նշված ճանապարհով սկսել են հոսել և խառնվել Գեղանուշ գետի ջրերին, արդյունքում վնաս է հասցվել բուսական և կենդանական աշխարհին, բնակչության առողջությանը:
Օգոստոսի 13-ին, ժամը 11.43-ին տեղեկություն է ստացվել, որ Տավուշի մարզի Բերդ քաղաքի «Արդամ» կոչվող հանդամասում կանեփի և կակաչի դաշտերն այրելու համար անհրաժեշտ է հրշեջ-փրկարարների կողմից իրականացնել հերթապահություն:
«Այնպես են արհեստական քրքրում այս պատմությունը, ոնց որ բուրդն էն գզզում: Ինչ-որ հարցեր լուծելու, ուժեր առաջ տանելու համար են անում: Ես նման բաներին աշխատում եմ ավելի կենցաղային մոտենալ՝ տուրք չտալով, որովհետև հասկանում եմ, որ դիտավորությամբ է արվում: Այնպես է ուռճացվում…»
Օգոստոսի 12-ին, ժամը 19.00-ին, ոստիկանության Բազումի բաժանմունքում հաղորդում է ստացվել, որ Աբեղյան փողոցի թիվ 82 շենքի մոտ դանակահարություն է եղել:
Անմաքս առևտրի խանութներից գնված ապրանքները Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տեղափոխվելիս (ներմուծվելիս) ենթակա են մաքսային ձևակերպման։
Որպես ֆիզիկական բռնությունների դրսևորման ձևեր՝ Հելսինկյան կոմիտեն մատնանշել էր՝ ծեծել են ոտքով, հարվածել ոտքերին, գլխին, երիկամներին, հարվածել են մահակով, մանրահատակով, էլեկտրահարել են էլեկտրաշոկով, գլուխը խփել են «պառավոյին»:
Ժամը 20:10-ի սահմաներում ՀՀ Արտակարգ Իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Առինջ գյուղում գտնվող «Մուլտի Գրուպ» գազալցակայանի խաչմերուկում բեռնատար ավտոմեքենան բախվել է գազի խողովակին և կա գազի արտահոսք:
Հայաստանի Հանրապետությունում գործում են Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի պահանջներին համապատասխանող ազգային և միջազգային վարորդական վկայականներ:
Երեւան քաղաքի Նոր Նորքի բնակիչ Կառլեն Խաչատրյանը մեղադրվում է իր կնոջը ծեծելու, ապա նաև սուտ մատնություն կատարելու համար։
Ասել՝ պարզապես ուխտագնացություն, կստացվի չասել ոչինչ: Եվ բնավ լուսաբանելու առիթ չէր լինի, եթե Գյումրիի Սուրբ Յոթ Վերք եկեղեցու երիտասարդաց միության երիտասարդներն այս անգամ անհավանական երթուղի ընտրած չլինեին:
Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում կքննվի զինծառայողի կողմից սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու վերաբերյալ սուտ մատնության դեպքի առթիվ հարուցված քրեական գործը։
Լճաշենի 185-ամյակի տոնակատարության ընթացքում Գեղարքունյաց թեմի հոգևոր առաջնորդ Մարկոս Եպիսկոպոս Հովհաննիսյանի ձեռամբ կատարվեց նոր կառուցվող Սուրբ Աստվածածին եկեղեցու հիմնարկեքի արարողությունը:
Օգոստոսի 11-ին սնկային թունավորման հերթական դեպքն է գրանցվել Վանաձորում: Ժամը 13:50-ի սահմաններում Վանաձորի բժշկական կենտրոն են տեղափոխել սնկային թունավորում կասկածանքով Վանաձոր քաղաքի Սունդուկյան 57 հասցեի բնակիչներ՝ 1960թ. ծնված Հայկ Վերանյանին և 1984թ. ծնված Վազգեն Վերանյանին: Ըստ բժիշկ Մարտիրոսյանի` հիվանդների վիճակը ծանր է:
Այնպիսի տպավորություն է, որ մարզի բոլոր գյուղերի «ճակատագրերը» միանման են. կիսակառույց եկեղեցիներ, անմխիթար վիճակում գտնվող փողոցներ, ջրի, աշխատատեղի խնդիր ու արտագաղթ:
Զինվորի մայրը ռադիոկայանի հետ զրույցում ասել է, որ դեպքի նախորդ օրն Հակոբը զանգել է տուն և ասել է, որ իր մոտ ամեն ինչ լավ է:
Այսօր Երիտասարդության միջազգային օրն է, որը նշում են նաև Երևանում:
168.am-ի հետ զրույցում Արագածոտնի Միրաք գյուղի բնակիչ, ազգությամբ եզդի 75-ամյա Նուրի Հասոյանը բազմաթիվ խնդիրներ էր մատնանշել, որոնք, ըստ նրա՝ առկա են իրենց համայնքում:
Հոկտեմբերի 27-ի գործով ցմահ ազատազրկման դատապարտված Էդիկ Գրիգորյանը շարունակվում է հետազոտությունների ենթարկվել:
Հատուկ քննչական ծառայությունը դեռ քննարկում է հունիսի 1-ին Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի առանձնատան մոտակայքում տեղի ունեցածի առիթով հարուցված քրեական գործի շրջանակներում մեղադրյալ Արտակ Բուդաղյանի պաշտպան Հայկ Ալումյանի դիմումը:
Գյուղացիական տնտեսությունները հույս ունեն, որ այս տարի կկարողանան ստացված հացահատիկն իրացնել շահավետ գներով: