Վարորդը անհրաժեշտ փաստաթղթեր չի ներկայացվել:
«Ձեզ հետ եմ, ես էլ միացա», – գրել է Մկոն իր ֆեյսբուքյան էջում:
Այրվել է պահակակետի պատուհանի շրջանակը և գույքը՝ 6 քմ մակերեսով:
Հատուկ քննչական ծառայությունում քաղաքացի Մ.Ս.-ի դիմումի հիման վրա նախապատրաստված նյութերով պարզվել է, որ 2011 թվականի մայիսին անհայտ անձի կողմից Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայի վրա գտնվող բնակարաններից մեկից կատարված գողության փաստի առթիվ նախապատրաստված նյութերով ՀՀ ոստիկանության Արաբկիրի բաժնի հետաքննության բաժանմունքի տեսուչ Վ.Խ.-ն կեղծիքներ է թույլ տվել:
Սեպտեմբերի 11-ին, ժամը 17.12-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի թիվ 3 մանկապարտեզի մոտակայքում այրվում է կրպակ:
Ժամը 00:40-ի սահմաններում Գյումրի քաղաքի Մուշ 2 թաղամասի բնակիչ 19-ամյա Ավետիք Չալյանը, վարելով Mercedes մակնիշի ավտոմեքենա, Արթիկ-Հոռոմ ավտոճանապարհի 6-րդ կմ-ին՝ Նոր Կյանք գյուղի վարչական տարածքում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և 25 մետր գլորվել ձորը:
Սեպտեմբերի 11-ին, ժամը 03.25-ին ՌԴ ԱԻՆ միջազգային հարաբերությունների մասնագետից տեղեկատվություն է ստացվել, որ Սոչի – Երևան ավտոճանապարհի 129-րդ կմ-ում տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ:
Սեպտեմբերի 12-15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 16-ին երեկոյան ժամերին հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:
Անբարեկարգ ճանապարհների պատճառով լուրջ խնդիրներ են առաջանում նաև այն ժամանակ, երբ գյուղում մարդիկ շտապօգնության կարիք են ունենում: Շտապօգնության բրիգադը հասնում է գյուղ այն ժամանակ, երբ, ասենք, բնակիչներն իրենց մեքենաներով արդեն իսկ տեղափոխել են հիվանդին, կամ էլ՝ արդեն ուշ է լինում:
Տաթևի ճոպանուղու հարակից տարածքում տեղադրված 175.000 դոլարանոց հայտնի բիոզուգարանը փչացել է։
Աբովյան քաղաքում գործում են տասնյակ ռեստորաններ ու ժամանցային վայրեր: Մայրաքաղաքային գների համեմատ մատչելի լինելը հաճախ գրավիչ է դառնում անգամ մեծահարուստների համար, որպեսզի իրենց տոնական առիթներն Աբովյան քաղաքում նշեն:
Ձերբակալվածների շարքում է «օրենքով գող», հանցավոր շրջանակներում առավել հայտնի Ռուֆո Գյանջինսկին (ՈՒլֆաթ Տագիև):
Ըստ պաշտպանական կողմի` նախաքննության ժամանակ բազմաթիվ խախտումներ են եղել: Ուստի, պաշտպաններով միջնորդել էին ժամկետի խախտումից հետո բերված ապացույցները ճանաչել անօրինական և անթույլատրելի:
Սամվել Թադևոսյանը բնակելիների կառուցման հետաձգումը բացատրել է նախագծային փոփոխություններով՝ խոստանալով, որ շուտով լրագրողները կհամոզվեն, որ Գյումրուն ու գյումրեցուն չեն խաբել, և շոշափելի արդյունքը տեսանելի կլինի:
58-ամյա Էդիկ Ենոքյանը Երևան-Սևան մայրուղու 40-րդ կմ հատվածում գտնվող «Մոս» հյուրանոցի տնօրենն է:
Սեպտեմբերի 11-ին, ժամը 03.00-ին, Բագրատաշենի սահմանային անցակետից բերման է ենթարկվել Բուլղարիայի Հանրապետության քաղաքացի, 1971 թ. ծնված Գալինա Ա.-ն, որը մայիսի 9-ից հետախուզվում էր Բուլղարիայի Հանրապետության Սոֆիա քաղաքի ինտերպոլի ԱԿԲ կողմից խարդախության մեղադրանքով:
Ինֆեկցիոն բաժանմունքի ահազանգին արձագանքելով, գյուղի բուժանձնակազմը սկսել է շրջայց կատարել համայնքի ողջ տարածքով:
«Որպես գործուն կանխարգելիչ միջոց՝ գիտական հայտնի բոլոր առաջարկված մոտեցումների մեջ և առաջին շարքում նպաստավոր կլինի տեսնել ազգային ավանդական ներկա ժամանակների հետ ներդաշնակվող տարրերի վերականգնումը մեր առօրյա կենցաղավարության մեջ»,- նշում է բժիշկը:
Տնակներում հիմնականում բնակվում են ինչպես անօթևան քաղաքացիներ, այնպես էլ տարբեր հանգամանքներում բնակարանից զրկված ու հանրապետության այլ քաղաքներից և գյուղական համայնքներից տեղափոխված ընտանքիներ:
Ներկայացվեց նաև «Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային ծրագրի ուժեղացում և դեղակայուն տուբերկուլոզի կառավարման ընդլայնում» ծրագրի իրականացման հաջող ընթացքը։
Գեղարքունիքի մարզի Վերին Գետաշեն գյուղում այս տարվա մայիս ամսից իրականացվում են Վերն Գետաշեն-Մադինա ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքներ, որոնք նախատեսվում է ավարտին հասցնել տարվա վերջին:
Ըստ այս հետազոտության արդյունքների, ուսումնասիրված 32 համայնքներից 10-ում, նախագահական ընտրության օրը չէր կարող գտնվել այնքան ընտրող, որքան, ըստ ԿԸՀ տվյալների`, մասնակցել է ընտրությանը:
«Արդեն մոտ տաս օր է, ինչ չենք կարողանում կապվել Հալեպում մեր բարեկամների հետ, չկա ո՛չ ինտերնետ, ո՛չ հեռախոս, որևէ տեղեկություն չունենք նրանց մասին»:
Դատական կարգադրիչների ծառայության պետի տեղակալ Գագիկ Խաչատրյանը վերականգնել է պետությունից հափշտակված գումարը. ոստիկանության դեպոզիտ հաշվին փախանցվել 4 մլն 108 հազար դրամ՝ որպես հանցագործությամբ պետությանը հասցված վնասի հատուցում:
Պարզվել է, որ Ակունք գյուղի վարելահողերում ոստիկանները հայտնաբերել են Կոտայքի մարզի Ակունք գյուղի բնակիչ Պայծառ Ուզունյանի (1941 թ.) դին:
Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավճռով՝ ավագ լեյտենանտ Համլետ Ավագյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործություն կատարելու մեջ և դատապարվել ազատազրկման 2 տարի ժամկետով։
Սեպտեմբերի 10-ին, ժամը 10.30-ին, Երևանի Դավիթ-Բեկի պողոտայում իրար են բախվել «ՎԱԶ-2107» և «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենաներ:
Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում այսօր Կարեն Եսայանի սպանության գործի քննության ժամանակ վերջապես սկսվել է գործում առկա տեսանյութերի դիտումը:
Սեպտեմբերի 10-ին, ժամը 13.00-ին, Երևանի Մյասնիկյան պողոտայում թիվ 56 երթուղու «ԳԱԶել» միկրոավտոբուսը բախվել է էլեկտրասյանը, ինչի հետևանքով 5 ուղևոր մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Այսօր Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվել է Կարեն Եսայանի սպանության գործով դատաքննությունը, որը տեւել է մի քանի ժամ: