Անօդաչուների «որսորդը». Պուտինին առաջին անգամ ցուցադրել են Յակ-130Մ-ը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այցելել է Իրկուտսկի ավիացիոն գործարան, որտեղ, մասնավորապես, նրան ցուցադրել են արդիականացված Յակ-130Մ ուսումնամարտական ինքնաթիռը:

Նախագահին ուղեկցել են Իրկուտսկի մարզպետ Իգոր Կոբզևը, «Ռոստեխ» պետական կորպորացիայի ղեկավար Սերգեյ Չեմեզովը և Իրկուտսկի ավիացիոն գործարանի գլխավոր տնօրեն Անդրեյ Սոյնովը:

Ինքնաթիռն ակտիվորեն օգտագործվում է Ռուսաստանի և մի շարք այլ երկրների օդատիեզերական ուժերի օդաչուների վերապատրաստման համար։ Ներկայում այդ մեքենաներից գործում է մոտ 110-ը։ Դեռևս 2024 թվականին պաշտոնապես հայտարարվեց, որ արդիականացված Յակ-130-ը սարքավորումների մասով ստացել է БРЛС-130Р բորտային ռադիոլոկացիոն կայան, СОЛТ-130К օպտիկական-լազերային ջերմային հեռատեսիլ համակարգ, «Պրեզիդենտ-С130» պաշտպանական համալիր և КСС-130կապի համալիր։

Ինքնաթիռը կարող է ինչպես գիշերվա, այնպես էլ ցերեկվա ընթացքում պայքարել ցամաքային և օդային թիրախների, այդ թվում՝ ծանր ԱԹՍ-ների դեմ։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031