Գոռում էինք՝ «բժիշկ-բժիշկ», չկար, աչքիս առաջ թպրտաց ու վերջ. 38-ամյա ծննդկանի մահվան մեջ հարազատները մեղադրում են բժիշկներին. news.am

Մայիսի 28-ին Գյումրիում ծննդաբերության ժամանակ մահացած 38-ամյա Կարինե Պապանյանի սկեսուրը, որի աչքի առջեւ է մահացել հարսը, պնդում է, որ հարսը մահացել է բժիշկների անուշադրության հետեւանքով։ Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասել է Կարինեի սկեսուրը՝ Էվելինա Մինասյանը։

«Ինքը վատացել էր, գոռում էինք՝ «բժիշկ-բժիշկ», բժիշկ չկա, եսիմ՝ որտեղից վազելով եկավ, ինչ-որ օգնություն ցույց տվողը քույրն էր, նա էլ ոչինչ անել չկարողացավ, հետո մինչեւ եկավ, ուշ էր, ինքն արդեն մահացել էր, բժիշկն իրա մեռնելու պահին կողքը չի եղել»,- ասել է Էվելինա Մինասյանը:

Սկեսրոջ խոսքով՝ մինչեւ ծնարան տանելը հարսին հետազոտել են ու ասել, որ պտղի սրտի աշխատանքը նորմալ չէ, միացրել են շնչառական ապարատ, այնուհետեւ տարել ծնարան, որտեղ վիճակն ավելի է վատացել:

«Նա էնքան էր վատացել, որ աչքիս առաջ աթոռին պառկած թփրտաց երեք անգամ ու էլ չկար, էդ ամբողջ ընթացքում բժիշկը կողքը չի եղել»,- պատմել է տիկին Էվելինան։

Կարինե Պապանյանի մայրը՝ Ռիմա Բարսեղյանն էլ ասել է, որ դատաբժշկական փորձաքննության արդյունքներն արդեն տրված են, ու մեր թղթակցին ցույց տվեց եզրակացութունը, որտեղ գրված էր, որ մահվան պատճառ եղել է սրտային անբավարավածությունը:

«Եթե Կարինեն ուներ սրտի անբավարարություն, թող ընդհատեին հղիությունը, մի՞թե իրենք՝ բշիկները, չգիտեին, չէին տեսնում, որ սրտի անբավարություն ունի, ինչո՞ւ չարեցին ինչ-որ բան, որ փրկեին գոնե մեկի կյանքը. իրանք կերան երկու հոգու կյանք»,- արտասվելով պատմել է Ռիմա Բարսեղյանը, որը ծննդաբերությունից անմիջապես առաջ հեռախոսով խոսել էր դտսեր հետ:

Մանրամասներն՝ այստեղ

Տեսանյութեր

Լրահոս