Ռուսաստանի ոչ հումքային արտահանման մեկ քառորդն ուղղվում է ԵԱՏՄ երկրներ. Չեկուշով

Ռուսաստանը Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրներ է ուղղում իր ողջ ոչ հումքային ոչ էներգետիկ արտահանման մոտ մեկ քառորդը: Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ արդյունաբերության և առևտրի նախարարի տեղակալ-պետական քարտուղար Ռոման Չեկուշովը՝ Ռուսաստանի և Ղազախստանի միջտարածաշրջանային համագործակցության XXII ֆորումի ընթացքում:

Նրա խոսքով՝ ռուսական ոչ հումքային ոչ էներգետիկ ապրանքների արտահանումը Ղազախստան հունվար-մայիսի արդյունքներով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 3,9 տոկոսով և հասել 6,73 մլրդ դոլարի:

«Այս թվերը խոսում են մեր բարեկամ արտաքին տնտեսական գործընկերների հետ արդյունավետ աշխատանքի մասին», — ընդգծել է Չեկուշովը:

Եվրասիական տնտեսական միությանն անդամակցում են Հայաստանը, Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը: Միավորման շրջանակներում ապահովվում է ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատուժի ազատ տեղաշարժը, իսկ մասնակից երկրները համակարգում են տնտեսական քաղաքականությունը մի շարք ուղղություններով:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031