Հունվարի 14-ին՝ ժամը 10:40-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի հենակետերից մեկում համածառայակցի կողմից արձակված կրակոցի հետևանքով պարտադիր ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Մհեր Պողոսյանը գլխի շրջանում հրազենային վնասվածք էր ստացել:
Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների առաջին ատյանի դատարանում այսօր տեղի է ունենալու ալկոհոլային հարբածության վիճակում մորը բռնաբարելու փորձ կատարելու մեջ մեղադրվող Վահան Խաչատուրյանի գործով դատական նիստը:
Էնպես եմ ծեծել, որ գլխի ուռուցքները մնացել են, հա՞, մեկ տարի հետո: Դե շատ բան են իրանք խոսացել, հիմա այն ամենը, ինչ իրանք էնտեղ ասել են, ինձ պտի հարցնե՞ք, հի՞մք պիտի ընդունեք:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանի փաստաբան Ժորա Վարոսյանը 168.am-ի հետ զրույցում նշեց, որ իրենց արդեն հայտնել են նախաքննության ավարտի մասին և իրենց տրամադրել են քրեական գործի նյութերի պատճենները
Հիվանդանոց տեղափոխված Սասունիկ գյուղի բնակիչ Խ. Թորոսյանը թունավորում ախտորոշմամբ վերակենդանացման բաժանմունքում մահացել է:
Գտնվելով ալկոհոլային թեթև աստիճանի հարբածության վիճակում, իր տան ննջասենյակում, ակնհայտ 14 տարին չլրացած Վալենտինա.Վ.-ի անօգնական վիճակն օգտագործելով, սեքսուալ բնույթի բռնի գործողություն է կատարել նրա նկատմամբ:
Վարդան Ղուկասյանի դստեր փեսացուի՝ Կարեն Եսայանի մայրը՝ Անահիտ Իսկանդարյանը, հայտարարել է, որ ինքն այսքան ժամանակ լռել է, քանի որ դեղերի ազդեցության տակ միայն քնել է:
Հունվարի 15-ի լույս 16-ի գիշերը ՀՀ Արդարադատության նախարարության «Սևան» քրեակատարողական հիմնարկում, ազատազրկված Կամո Պապյանը, ի նշան բողոքի հայտարարել է հացադուլ և կարել է բերանը:
Հունվարի 16-20-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Առավոտյան ժամերին հնարավոր է մառախուղ:
Ահազանգում եմ, երիտասարդի ինքնասպանության հաջորդ փորձը կարող է անցանկալի ավարտ ունենալ այսօր անտարբեր մնալու դեպքում. վաղը դրա համար բոլորս կլինենք պատասխանատու..
Մոտ 1,5 ամիս հետաձգելուց հետո այսօր Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում դարձյալ վերսկսվեց Թուրքիայի Տրապիզոն քաղաքում մարմնավաճառությամբ ու կավատությամբ զբաղված Նարինեի ու Սուսաննայի դեմ հարուցված քրեական գործի քննությունը:
Հիվանդանոց մեկնած քննիչ Կարեն Գրիգորյանը պարզել է, որ վիրավորները «ՎԱԶ 2121»-ի ուղևորներ` Վայոց Ձորի մարզի բնակիչ 17-ամյա Տիգրան Հակոբյանն է և Երևան քաղաքի բնակիչ 19-ամյա Շառլ Մաթևոսյանը:
Հայրենիքի պաշտպանությունը յուրաքանչյուրիս թիվ մեկ խնդիրն ու գործն է: Անկախ նրանից, թե որ ոլորտում եք դուք ղեկավար պաշտոն զբաղեցնում, Հայաստանի անվտանգությունն ու պաշտպանությունը պետք է ձեր աշխատանքի կարևոր բաղկացուցիչ մաս կազմի:
Գյումրի-Մաստարա ավտոճանապարհին` Մաստարա գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ավտովթար։
Պսկովի երկրամասում հայտնաբարվել են երեք անձանց մնացուկներ, որոնք սպանվել են 1990-ականներին։
Ոստիկանության Արաբկիրի քննչական բաժինը ոչ իրավաչափ գործողություններ է կատարել, որի արդյունքում ծնվել է այս քրեական գործը: Քննիչը թելադրել է այն ամենը ինչ ես գրել եմ, որի հիման վրա մեղադրանք է առաջադրվել:
Ռուբեն Հայրապետյանի ներկայացուցիչը հայցային վաղեմության ժամկետ կիրառելու և այդ հիմքով հայցն ամբողջությամբ մերժելու մասին դատարանին դիմում էր ներկայացրել 2012 թվականի դեկտեմբերի 25-ին։
Խնդրում ենք չհավատալ և ետ մնալ «մանկատներին բարեգործություն կատարելու հորդորով» հանդես եկած տարբեր անհատների և կազմակերպությունների («Ես և դու» ամսագիր, դրամ հավաքող քաղաքացիներ) կողմից իրականացվող նախաձեռնություններից:
«Ղուկասյանի աղջիկը, նրա եղբայրը, նրանք բոլորը հարցաքննվել են և նրանք բոլորը դատակոչված են նաև դատարանում»
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ առաջին ատյանի դատարանում այսօր քննվեց հոգեբուժարանում բուժաշխատողներին դանակով և ինքնաշեն գործիքով հարվածած Կարեն Գասպարյանի գործը:
Այսօր` հունվարի 15-ին, Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Մ. Սարոյանի նախագահությամբ կայացավ Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի «փեսայի» սպանության գործով քննությունը:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 15-ին, ժամը 17։45-ի դրությամբ Հայաստանի Հանրապետության միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներն ու լեռնանցքները բաց են։
Ժամը 16:30-ի սահմաններում Մյասնիկյան պողոտայում «Ջրաշխարհի» մոտ բախվել են «ՎԱԶ 2121» մակնիշի 88 ՍՕ 488 համարանիշի և «ԳԱԶ 2705» մակնիշի 43 ՕՕ 854 համարանիշի ավտոմեքենաները:
Հայկական մուլտֆիլմերը դիտելիս («Կիկոս», «Ձախորդ Փանոս», «Հայելի», «Կախարդական լավաշ» և այլն) նկատել եմ մի օրինաչափություն: … մեր մուլտֆիլմերի հերոսները, որոնք հիմնականում գյուղացիներ են, ներկայացված են չսափրված, կարկատած հագուստով, խեղճ և, որպես կանոն, բացակա ատամներով:
ՀՀ Ոստիկանության ստորաբաժանումները շարունակում են ուսումնասիրություններն Ավանի «Մխիթարյան» դպրոցում:
Հայաստանում գոյություն ունի մարդկանց մի խումբ, որոնք մանկատներին բարեգործություն կատարելու հանգամանքը շահարկելով՝ փորձում են դրամներ կորզել:
Ղուկասյանի փեսան՝ Կարեն Եսայանը, սպանվեց 2012 թ-ի ապրիլի 12-ին, որից հետո նրա սպանության համար կալանավորեցին Շիրակի մարզի Անիի տարածաշրջանի նախկին ոստիկանապետի որդուն՝ Հարություն Սարգսյանին։
Կ. Սարգսյանը բացահայտ հափշտակել է քնած Ա. Խնձրցյանի հագին եղած 7000 դրամ արժողությամբ սպորտային կոշիկները ու փախել:
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Տիգրան Պետրոսյանի նախագահությամբ, քննվում է քրեական գործն ըստ մեղադրանքի Ստեփան Հակոբյանի, ով մեղադրվում է ԱԺ նախկին պատգամավոր Վահան Զատիկյանի որդու` 1980թ. ծնված, Մալաթիա-Սեբաստիա համայնքի նախկին թաղապետ Սեդրակ Զատիկյանի սպանությունը կազմակերպելու համար:
Արման Սահակյանի խոսքով՝ հայտնի գործարա Էդուարդո Էռնեկյանն ու «Տանգո» ընկերությունը դեռևս ցանկանում են ձեռք բերել շենքը, սակայն, հաշվի առնելով հանրության տեսակետը, որոշում է կայացվել շենքն աճուրդի հանել: