Պենտագոնը ԱՄՆ ազգային անվտանգության սպառնալիք է ճանաչել ՌԴ 33 կրթական և գիտական հաստատություն

Պենտագոնը հրապարակել է արտասահմանյան հաստատությունների թարմացված ցուցակը, որոնք, ըստ ԱՄՆ ռազմական գերատեսչության, «խնդրահարույց գործունեությամբ» են զբաղվում և սպառնալիք են ներկայացնում Միացյալ Նահանգների ազգային անվտանգության համար: Ցուցակում ընդգրկվել են Չինաստանում, Ռուսաստանում և Իրանում գործող 130 ակադեմիական և հետազոտական կազմակերպություններ:

«Ամերիկյան հետազոտողներին, ակադեմիական հաստատություններին և ճյուղային գործընկերներին խորհուրդ է տրվում ծայրաստիճան զգուշավորություն ցուցաբերել այս ցուցակում նշված որևէ հաստատության հետ համագործակցության, ֆինանսավորման կամ տվյալների փոխանակման հարցերը դիտարկելիս», – ասված է Պենտագոնի կայքէջում հրապարակված հաղորդագրությունում:

Մասնավորապես Ռուսաստանից ցանկում ներառված են 33 կրթական և գիտական հաստատություններ, որոնց թվում՝ Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանը, Տնտեսագիտության բարձրագույն դպրոցը, Մոսկվայի Բաումանի անվան պետական տեխնիկական համալսարանը, Մոսկվայի ավիացիոն ինստիտուտը, Կուրչատովի, Սկոլկովոյի ինստիտուտները:

Ապրիլին հաղորդվել էր, որ Մոսկվայի Պետհամալսարանում օլիգարխ Օլեգ Դերիպասկայի ֆինանսական օժանդակությամբ բացվել է արհեստական բանականության ֆակուլտետ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի կրտսեր դստեր՝ Կատերինա Տիխոնովայի գլխավորությամբ, որը բուհում ղեկավարում է Արհեստական բանականության և ինտելեկտուալ համակարգերի հիմնախնդիրների հեռանկարային հետազոտությունների ինստիտուտը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031