Տուգանել են Բելաջիոյի Գրիշին. «Ժողովուրդ»
«ՀՀ ճանապարհային ոստիկանությունը երեկ տուգանել է ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Գրիշա Մարգարյանին (Բելաջիոյի Գրիշ)»,- գրում է «Ժողովուրդ» թերթը՝ ավելացնելով. «Բանն այն է, որ պատգամավորը մեքենան վարել է առանց ամրագոտու:
«Ժողովուրդ»-ի հարցին, թե ինչու է պատգամավորն արհամարհում իր իսկ կողմից ընդունած օրենքը, Մարգարյանը պատասխանեց.
«Մենք էլ ենք մահկանացուներ ու մենք էլ ենք ի վիճակի մեկ-մեկ խախտումներ անել, ի՞նչ խնդիր կա, որ: Այնպես չէ, որ ես հատուկ ամրագոտին չեմ գցել»,-հայտարարեց պատգամավորը: Մեր զրուցակիցը վստահեցրեց. «Ես օրենքը պահող եմ: Բոլորն են օրենքի առաջ պատասխանատու: Ինձ տուգանել են, նորմալ է: Բոլորս օրենքի առաջ հավասար ենք»»:
Ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում։